Արհ. Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը՝ Հայասատանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդը, նախագահում է «Հայկական Կարիտաս»-ը 2011 թվականից:
Բարձրագույն կրթությունը Տեր Ռաֆայել արք. Մինասյանը ստացել է Զմմառի Պատրիարքական Միաբանության ընծայարանում: Այնուհետեւ 1966թ. ուսումը շարունակել է նախ Հռոմի քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանում եւ սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության վկայականներ, ապա Հռոմի Սալեզյան համալսարանում՝ մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ: 1973թ. – ի հունիսի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Մինչեւ 1980 թ.-ը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978թ. նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկէ եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչեւ 1989թ.-ը:
Կարդալ ավելին… >>

 

 

 

Տիկին Զվարթ Նաջարյանը «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնող հիմնադիրն է, խորհրդատուն եւ Խորհրդի անդամը: Հայաստանում Կարիտասի գրասենյակի ստեղծման գործնական աշխատանքները սկսվեցին 1993թ-ին Կաթողիկէ օգնության ծառայություններ (CRS/ԿՕԾ) կազմակերպության կողմից, երբ Լիբանանում փակվեց նրանց գրասենյակը, որտեղ գրասենյակի տնօրեն տիկ. Նաջարյանը ԿՕԾ-ի կողմից նշանակվեց խորհրդատու / Հայաստանում Կարիտասի գրասենյակի ստեղծման դասընթացավար:
1994 թ. հոկտեմբերի 6-ին տիկ. Նաջարյանը եւ պրն. Ռոբերտ Քվինլանը Ժնեւի ԿՕԾ–ից այցելեցին Հայ կաթողիկէ առաջնորդարանը Գյումրիում՝ իմանալու Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրաստակամության աստիճանը ինչպես Կարիտասի ստեղծման, այնպես էլ օգնության եւ զարգացման գործունեության մեջ ներգրավվելու, ԿՕԾ-ից ստացված տեխնիկական օժանդակությունը, օգտագործելու ապագա ռեսուրսներ ` խթանելու աղքատների եւ տուժած բնակչության բարօրությունը այնպես, որ կարիքը, այլ ոչ թե դավանանքը դառնա օժանդակության տրամադրման միակ որոշիչը: Հյուսիսային Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված Հայ Կաթողիկէ առաջնորդարանը, որը գլխավորում էր Արքեպիսկոպոս Ներսես Տեր Ներսիսյանը եւ տեղապահ, Հայր Նշան Կարա Կեհեյանը, շնորհակալություն հայտնեցին նրա ջանքերի համար:  Կարդալ ավելին… >>
 

 

 

Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյան                 

Տեր Գրիգոր  Ավագ Քհն. Մկրտչյան             

Անահիտ Մխոյան                                         

Հասմիկ Համբարյան                                 

Հրանուշ Սարգսյան