Գլխավոր Շահառուներ Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն Գյումրիում Տիկ. Սուսասննա Վարդանյան


Տիկ. Սուսասննա Վարդանյան՝ տխուր ու «ԵՐՋԱՆԻԿ» կինը

Վարդանյան Սուսաննա՝ տարեց անժառանգ կին, ով բազում դժվարությունների է հանդիպել իր ապրած 67 տարիների ընթացքում:

1

Դպրոց հաճախել է մինչև 8-րդ դասարան, քանի որ ստիպված է եղել աշխատել¸ դեռեւս չհասցնելով վայելել վաղ դեռահասության տարիքի քաղցր տարիները: Կորցրել է հորը, եւ մորը, ամուսնացել է, երջանկություն գտնելու փափագով, սակայն¸ չգիտեր ճակատագրի հերթական հարվածը: Հիվանդ ամուսինը մահացել է՝ կնոջն ու որդուն թողնելով միայնակ, սակայն¸ վաղ տարիքում մահացել է եւ որդին։

Աշխատել է Գյումրու Տեքստիլ ֆաբրիկայի «Մանարան» ցեխում, որպես բանվորուհի¸ սակայն¸ ավերիչ երկրաշարժից հետո ցեխը տեղափոխվել է Մարալիկ քաղաքի Տեքստիլ ֆաբրիկա: Վեց տարի գործելուց հետո փակվել, իսկ աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի: Աշխատանքից զրկված կնոջը ոչ մի բան չէին տվել¸ պատճառաբանելով, որ թոշակառու չէ, ուստի ոչ մի բան չի հասնում նրան: Իսկ թոշակառու տարիքին հասնելուց հետո ստանում է թոշակ՝ ընդամենը 30,000 դրամ, որը չի բավականացնում նույնիսկ կոմունալ ծախսերը վճարելու համար: Շաքարային դիաբետով հիվանդ կինը նույնիսկ իր օրական հացը գնում է առանց գումարի, խոստանալով վճարել թոշակին, իսկ այն ստանալուց հետո էլ… հազիվ կարողանում է նախորդ պարտքերը փակել….. Չունի օգնող կամ հարազատ ինչ-որ մեկին, ում կկարողանար դիմել օգնության համար, գոնե սնունդ ապահովելով հիվանդ կնոջը:

Շաքարային դիաբետ, մի հիվանդություն, որի բուժման համար անհրաժեշտ է հատուկ սննդակարգ, դիետիկ սնունդ, դեղեր, բուժում: Իսկ ի՞նչ պայմաններով իրականացնի այս ամենը մի կին, ով այս աշխարհում միայնակ է, չունի ոչ ոք, չունի դրամական միջոցներ, չունի ՈՉԻՆՉ…. մի պահ պատկերցնելով դա, մարմնովս սարսուռ է անցնում ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆԱԿ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ:

2012թ.-ին եկել է «Հայկական Կարիտաս», եւ արդեն 4 տարի, գտնվելով Գյումրու «Տարեցների Ցերեկային խնամքի կենտրոն»-ում կարողանում է որոշ չափով «բարեկեցիկ» ապրել, «Հայկական Կարիտաս»-ը հնարավորություն է տալիս տարեց կնոջը շփվել, լիարժեք հասարակության անդամ զգալ, ժպտալ (չնայած ինձ չհաջողվեց տեսնել նրա ժպիտը, հիշողությանս մեջ մնացին միայն նրա թաց աչքերը), խոսել, հաղորդակցվել, օգտակար լինել ինչ-որ մեկին եւ վստահ լինել, որ իրեն նույնպես օգտակար կլինեն թե՛ կենտրոնի աշխատակիցները, թե՛ Կենտրոնի իր ընկերուհիները։

2

Նա գալիս է առավոտյան 11-ին եւ գնում 16:30-ին ու նորից վերադառնում գորշ կյանքին: Շատ շնորհակալ է Կենտրոնի աշխատակիցներից եւ վերաբերմունքից: Նա երջանիկ է կարծես․․․

- Կոտրեցի ոտքս, տարել են հիվանդանոց, խնամել, գիպս դրել, եթե տեր ունենայի ինձ չէին խնամի այդպես , ինչպես «Հայկական Կարիտաս»-ը:

Ձմռան վառելիքի համար տանում է Կենտրոնի արկղերից, տոպրակներից, որպեսզի կարողանա ինչ-որ մի կերպ պահել գոյությունը:

Բնակվում է Գյումրու Մանուշյան թաղամասի տնակներից մեկում, որն էլ գտնվում է սարսափելի վիճակում, այն բնակարան է դարձել եւ բազմաթիվ մկների եւ առնետների համար:

Պատրաստեց` Ստելլա Անտոնյանը