Գլխավոր Շահառուներ Առողջության պահպանման կենտրոն Լյուբա Նազարեթյան


Լյուբա Նազարեթյան, նախկին որբը կրկին միայնակ է

Գյումրու մարզպետարանի դիմաց գտնվող նորակառույց շենքը շատ գեղեցիկ է եւ թվում է, թե բոլոր բնակիչները վերջապես ապաստան կգտնեն հետերկրաշարժյան մութ ու ցուրտ ձիգ տարիներից հետո ․.. Նոր դուռը դեռեւս հույս է, սակայն, երբ մեկը բացում է այն, սարսափելի պատկերը եւ գարշահոտը հիշեցնում են աղետի եւ հուսահատության հին օրերը: Կոտրված մահճակալը միակ տեղն է, որտեղ Լյուբան անցկացնում է իր օրն ամբողջ տարի առանց սենյակից դուրս գալու: Նրա ձեւափոխված դեմքը եւ այտուցված մաշկի շերտերի տակ կորած աչքերն ավելի շուտ դիմակ են հիշեցնում։ Հեռուստացույցի, սառնարանի, լվացքի մեքենայի կամ փոշեկուլի մասին որեւէ հարց այնքան անհարմար է թվում այս պայմաններում:

4 44

Լյուբան երբեւէ ընտանիք չի ունեցել․լքված լինելով իր կենսաբանական ծնողների կողմից, ստիպված է եղել մեծանալ Խորհրդային միության մանկատներից մեկում: Չի ամուսնացել, կյանքի մեծ մասն անցկացրել է աշխատելով Գյումրու Տեքստիլ կոմբինատում: Վերջին 3 տարիներն իսկական փորձություն են եղել, եւ եթե չլիներ «Հայկական Կարիտաս»-ը, նա ուղղակի մոռացության կմատնվեր: Աջակցությունը, որ տրամադրում է «Առաջնային առողջության պահպանման» ծրագիրը, եւ ոչ պակաս կարեւոր, բարոյական աջակցությունը, դարձնում են կնոջ կյանքը հույսով լի, որ նա կրկին որբ չէ՝ լքված ու մոռացված, այլ մարդ, ում մասին հոգ են տանում: