Գլխավոր Շահառուներ Առողջության պահպանման կենտրոն Տիկ. Ռոզա Մարգարյան


Տիկ. Ռոզա Մարգարյան՝ անկողնուն գամված մի խիզախ տիկին

Կոկիկ ու լուսավոր տունը թվում է մի վայր, որտեղ դեռ եռանդուն եւ երիտասարդ զույգն ապրում է երջանիկ իր չափահաս երեխաների հետ։ Բայց, ցավոք, դա պատրանք է, որն անմիջապես հօդս է ցնդում, երբ մեկը մտնում է հեռավոր սենյակ, որտեղ 69-ամյա կինն այտուցված որովայնով եւ հիպերտոնիայով, գամված է անկողնուն ավելի քան 6 տարի, միայնակ, իր հին գրքերի եւ հարսի հնացած կահույքի կտորների ընկերակցությամբ:

1 11

Տիկին Ռոզան՝ նախկինում երջանիկ մի կին, 5 երեխաների մայր, ուժեղ, գրեթե 30-ամյա աշխատանքային փորձով նախկին Խորհրդային Գյումրու կիսագուլպայի գործարանում, դարձել է զառամյալ եւ լքված թույլ մի կին, ով ոչ ոք չունի, որ հոգ տանի իր մասին: Ամուսինը մահացել է բոլորովին վերջերս, երեխաները մեծացել եւ արտագաղթել են Ռուսաստան, որպեսզի գոյատեւեն, ինչպես Գյումրիի բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ ... Մի քանի հարեւաններն են միայն, որ հոգ են տանում նրա մասին: Սակայն, հազվադեպ այցերը չեն կարող լուծել առողջական խնդիրները:

«Հայկական Կարիտաս»-ը չէր կարող անտարբեր մնալ տիկին Ռոզայի տառապանքներին եւ ընդգրկել է նրան «Առաջնային առողջության պահպանման» ծրագրում դեռեւս 2004 թ.-ին, սակայն կնոջ ուղեղի կաթվածից հետո դարձրել է իր ջանքերն ավելի ինտենսիվ ու ծավալուն՝ ապահովելով հատուկ դեղորայք, մասնագիտացված խնամք եւ բարոյական աջակցություն։

Գյումրու երկար, գրեթե 6 ամիս տեւող ձմեռային երեկոներն անտանելի կլինեին, եթե տիկին Ռոզան ծախսեր իր չնչին թոշակը դեղերի եւ սննդամթերիք վրա: «Հայկական Կարիտաս»-ի աջակցությունը խնայում է նրա սակավ միջոցները, որպեսզի նա կարողանա հոգալ իր հիմնական կարիքները եւ գոյատեւել: «ՀԿ»-ը այն խարիսխն է կամ ավելի շուտ ջահը, որը պահում է տիկին Ռոզային եւ նրա նման հարյուրավոր մարդկանց կենդանի եւ պատրաստ պայքարելու: