Գլխավոր Շահառուներ Առողջության պահպանման կենտրոն Գրիգորյաններ


Գրիգորյաններ՝ 50 տարվա ամուսնական զույգ

Տիկին Վիկտորիան եւ պարոն Վոլոդյան ուրախ մի զույգ են, որ ամուսնացած են ավելի քան 50 տարի եւ ունեն չորս երեխա: Ծնողները սիրահարվել են եւ մտածել երջանիկ կյանքի մասին ամբողջ ընտանիքի համար։ Պարոն Վոլոդյան դեռ հպարտությամբ է հիշում իր աշխատանքային օրերը խորհրդային «Բանվոր» թերթում եւ «Պիոներ Կանչ» ամսագրում: Այն ժամանակ թղթակցի աշխատանքն այս խմբագրություններում պատվաբեր էր եւ գոհացուցիչ:

5 55

Այսօր նրանք ապրում են մի փտած տան մեջ՝ իրենց երկու երեխաների հետ թշվառ թոշակով եւ նպաստով։ Երկու որդիները, որ ապրում են նրանց հետ, մտավոր հաշմանդամություն ունեն եւ հազիվ թե կարող են որեւէ բանով օգնել, եթե ոչ բեռ: Մյուս երկուսը, որ ապրում են վարձակալած բնակարանում, երբեմն-երբեմն գալիս են, մաքրում-հավագում․ իրենց սեփական խնդիրները խանգարում են անել դա ավելի հաճախ:

6 66

Զույգի առողջական խնդիրները՝ ասթման եւ խեղված ոտքը, դարձնում են նրանց կյանքը շատ ավելի դժվար։

Եվ կրկին, «Հայկական Կարիտաս»-ն ընդգրկեց նրանց «Առաջնային առողջության պահպանման» ծրագրի մեջ եւ աջակցում է իր հնարավորությունների չափով։ Բուժքույրերն ամեն ջանք գործադրում են, որ զույգի կյանքը պակաս թշվառ եւ ավելի արժանապատիվ լինի, թեեւ աճող դեղերի գումարը պահանջում է ավելի ու ավելի շատ ֆինանսական միջոցներ ու ժամանակ: Այնուամենայնիվ, «Հայկական Կարիտաս»-ը միակ լուծումն է այն խնդրի, որի առջեւ կանգնած է ընտանիքը: Բուժքրոջ յուրաքանչյուր այց ամուր հիմքի եւ ապահով ապագայի հույս է: