Գլխավոր Մամլո կենտրոն Հայտարարություն        (2) «Առաջին ներառական փուռ եւ սրճարան Գյումրիում» ծրագրի Բիզնես մենեջերի


«Առաջին ներառական փուռ եւ սրճարան Գյումրիում» ծրագրի Բիզնես մենեջերի

Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու եւ նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական եւ մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի եւ սոցիալական հմտությունները բարելավելու եւ նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

Ծրագիրը կհիմնի առաջին ներառական փուռը եւ սրճարանը Գյումրիում, որը կգործի որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռը եւ սրճարանը կարեւոր գործոն կլինեն «Էմիլի Արեգակ» կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ կապացուցի, որ հաշմանդամություն ունեցող 1անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում եւ այդպիսով կփոխեն կարծրատիպերը եւ կխթանեն սոցիալական փոփոխություները:

Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝ button