Ազդարարվեց «Իմ իրավունքը. հաջորդ փուլ» նոր ծրագրի մեկնարկը

Սեպտեմբերին «Իմ իրավունքը. Հաջորդ փուլ. Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում և միևնույն ժամանակ ծրագրի մեկնարկային հանդիպում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Կլոր սեղան-քննարկման նպատակն էր Շիրակի մարզի 6 թիրախ դպրոցներում և 6 թիրախ մանկապարտեզներում ներառական կրթության նախորդ ծրագրի արդյունքների ներկայացումը, ինչպես նաև «Իմ իրավունքը. հաջորդ փուլ» նոր ծրագրի ներկայացումը և փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը։ Միջոցառմանը ներկա էին Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար պարոն Կլաուս Կապերը և Կարիտաս Ավստրիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոունը։ Ներկա էին նաև ծրագրի թիրախ դպրոցների և մանկապարտեզների տնօրենները և ինդեքսի թիմերի համակարգողները: Մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող ծրագրի գործընկեր կազմակերպությունները՝ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին:

Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծության արդյունքների ներկայացում

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակներում, որի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծություն» բաղադրիչն իրականացնում է Հայկական Կարիտասը, հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծության» արդյունքների ներկայացում:   Վերլուծության նպատակն է ստեղծել տեղեկատվական դաշտ՝ աջակցելու ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով գենդերի և հաշմանդամության վերաբերյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են ներառականությունը և հավասարությունը: Միջոցառումը կազմակերպել էր Հայկական Կարիտասը։   Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից: 

Երիտասարդական կենտրոններ Լանջիկում, Փանիկում և Մեծ Սեպասարում

  Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրում, նոյեմբերի 22-ին, ՀայկականԿարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագրի շրջանկներում բացվեց երիտասարդական կենտրոն: Նշենք, որ ծրագրի շրջանակներում վերոնշյալ գյուղերի երիտասարադական կենտրոնները համալրվել են անհրաժեշտ կահույքով և ժամանակակից սարքավորումներով՝ համակարգիչներով, տպիչներով, պրոյեկտորներով: Ծրագրի արդյունքում գյուղերի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ ու կարողություններ համապատասխան երկրի ներկայիս կարիքներին և պահանջներին, ինչպես նաև կմասնակցեն համայնքների զարգացման գործընթացին: «Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագիրը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական Զարգացման համագործակցության զարգացման ծարգրի շրջանակներում:

Շնորհակալագիր Հայկական Կարիտասի հիմնադիր, խորհրդատու եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ նախաձեռնող հիմնադիր, խորհրդատու եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանին: Հյուրերի կազմում եղել են նաև Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ տնօրեն Գագիկ Տարասյանը, ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կարևորել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի գործունեությունը և տարաբնույթ սոցիալական ծրագրերի իրականացումը Գյումրիում, որոնք միտված են եղել հարյուրավոր անհատների/ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, խնամքի և հոգածության: Զվարթ Նաջարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել իր գործենության, Հայաստանում և, մասնավորապես, Գյումրիում իրականացված ծրագրերի մասին: Զվարթ Նաջարյանը նաև կարևորել է համայնքապետարան-«Հայկական Կարիտաս» համագործակցությունը՝ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում:

Վարդաքարի ջրամբարի տարածքում մաքրման աշխատանքներ են տարվել

Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական Կարիտասի աշխատակազմը, կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ և պլաստիկե թափոններ: Վարդաքարի ջրամբարը ոռոգման ջրով է ապահովում Արթիկի տարածաշրջանի 7՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ և Հայրենյաց գյուղերին: Սելավաջրերը բարձրադիր գյուղերից սելավատարներով հասնում են ջրամբար: Սելավատարները շատ գյուղերում նաև աղբատարի դեր են կատարում, իսկ կուտակված աղբը ջրի հետ հասնում է մինչև ջրամբար: