Գլխավոր Մամլո կենտրոն Միջոցառումներ Նաջարյան ամուսինները պարգեւատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից


Նաջարյան ամուսինները պարգեւատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից

Ուրբաթ, 30 Հունիս 2017 11:00

web DSC00042 thumbՀունիսի 30-ը «Հայկական Կարիտաս»-ի համար առանձնահատուկ օր էր: «Հայկական Կարիտաս» հիմնադիր եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Տիկին Նաջարյանի ջանքերն ու նվիրումը գնահատելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ տեր և տիկին Նաջարյանների՝ պարգեւատրելով նաև հայտնի լրագրող պարոն Նաջարյանին, որի ներդրումը նորանկախ Հայաստանում խիստ բարձր է գնահատվում: ՀՀ պաշտպանության նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այս տարիների ընթացքում Նաջարյանների կատարած աշխատանքը եւ նշեց, որ մեր երկիրը զարգացել է այնպիսի մարդկանց ջանքերի և մեծ ներդրումներերի շնորհիվ, ինչպիսիք են Նաջարյան ընտանիքը:

1990-ականների կեսերին Նաջարյան ամուսինների Հայաստան գալու որոշումը պայմանավորված էր անկախությունից հետո ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմաններով, 1988-ի աղետալի երկրաշարժով եւ երկարատեւ տնտեսական շրջափակումով: Այսպիսով հիմնադրվեց Կարիտասը եւ սկսվեց օգնության եւ զարգացման ծրագրերերի մեկնարկը: 1996թ-ին տիկին Նաջարյանը, որպես տնօրենների խորհրդի անդամ՝ բաղկացած նախագահից եւ վեց այլ անդամներից, մշակեց կազմակերպության ռազմավարությունը եւ վերահսկեց դրա իրականացումը: Կազմակերպության ծրագրային բազան տարանջատելու համար ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման անհրաժեշտություն կար: Դրան կարողացան հասնել «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (CRS) բարեգործական կազմակերպության օժանդակության միջոցով, որտեղ տիկին Նաջարյանը աշխատել է որպես տնօրեն եւ միջազգային խորհրդատու: Տիկին Նաջարյանի գիտելիքների ու հետեւողականության շնորհիվ ձեւավորեց «Հայկական Կարիտաս»-ի ապագան:

Նարջարիներին նվիրված հյուրընկալությանը ներկա էին նաեւ «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը եւ աշխատակազմի անդամներ՝ ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանի գլխավորությամբ:

Հուսանք Նաջարյանների երիտասարդ սերունդը կշարունակի ներդրումները:

Հյուրընկալությունը ավարտվեց ջերմ եւ բարեկամական ընդունելությամբ:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9