Գլխավոր Մամլո կենտրոն Միջոցառումներ Նորբերտ Մաթիսի հրաժեշտը «Հայկական Կարիտաս»-ին


Նորբերտ Մաթիսի հրաժեշտը «Հայկական Կարիտաս»-ին

Հինգշաբթի, 13 Հուլիս 2017 10:00

web 111 thumbՀուլիսի 13-ը շատ հիշարժան ու հուզիչ օր էր «Հայկական Կարիտաս»-ի համար: Դա մի օր էր, երբ «Հայկական Կարիտաս»-ը հյուրընկալեց պրն. Նորբերթ Մաթիսին եւ Կարիտաս Ավստրիա-յի վարչության պետ պրն. Մարտին Հագլյետներ Հյուբերին՝ ամենանվիրված եւ անձնվեր ընկերներից մեկին մեծարելու համար: Կարիտաս Ավստրիայի կամավոր Նորբերթ Մաթիսը, որի տասնամյակների բարեկամությունը հավատքի սերմեր է թողել «Հայկական Կարիտաս»-ի բոլոր ծրագրերում եւ այլուր:

Ինչպես նշեց «Հայկական Կարիտաս»-ի Գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը. «Այս բոլոր տարիները խորհրդանշում են ոչ միայն արձագանք ներկայացված պահանջներին, այլ նաեւ նախաձեռնություն փոխելու մարդկանց կյանքը»: Պարոն Նորբերթը նվիրյալ է, որի անզուգական նվիրվածությունը Հայաստանին ճշմարիտ քրիստոնյայի սիրո խորհրդանիշ է դեպի աջակցության կարիք ունեղոց անձի հանդեպ: Ինչպես Ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանն ասաց. «Պարոն Նորբերթը շարժիչ ուժ է, ով ցույց է տալիս, թե ինչպես շարունակել առաջ ընթանալ անկախ տարրաբնույթ խոչընդոտներից, անկումներից ու վերելքներից»:

«Հայկական Կարիտաս»-ի ողջ աշխատակազմը վերհիշեց համագործակցության բոլոր տարիները եւ պրն. Նորբերթին մաղթեց առողջություն եւ հաջողություն: Իսկ տորթը, իր գրվածքով` «Հայկական Կարիտաս + Նորբերթ», անկեղծ բարեկամության եւ սիրո խորհրդանիշ էր ու երախտագիտության նշան:

Միջոցառման գագաթնակետը Հայ Կաթողիկէ եկեղեցու կողմից Սրբոց նահատակաց հիշատակին նվիրված Հայկական խաչի հանձնումն էր, որին արժանանում են եզակի թվով անձինք, ովքեր իրենց ճանաչումը ձեռք են բերել ի շնորհիվ իրենց արժանիքների եւ վաստակի:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9