Գլխավոր Մամլո կենտրոն Միջոցառումներ ԱՌՆ միջազգային համագումար Գյումրիում

ԱՌՆ միջազգային համագումար Գյումրիում

Հոկտեմբերի 25-ին կայացավ «Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում» խորագրով համագումարը, որին մասնակցեցին «Հայկական Կարիտաս»-ի Նախագահը, անձնակազմը, Հայ Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչները, Կարիտաս Ռումինիայի, Կարիտաս Եվրոպայի, Կարիտաս Վրաստանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, Լոռէ փրկարար ջոկատի, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Շիրակի մարզի համայնքապետերը: Համագումարի նպատակն էր ամփոփել պիլոտային ծրագրի արդյունքները, քննարկել ԱՌՆ վերաբերող հարցերը համայնքային մակարդակով, գտնել համագործակցության հարթակներ գործընկեր կազմակերպությունների հետ՝ պետական կառույցների, համայնքապետերի, հասարակական կազմակերպությունների:

Ինչպես նշեց «Հայկական Կարիտաս»-ի Նախագահ Ռաֆայել Արք. Մինասյանը. «Ուրախ եմ, որ այսքան անվանի մասնագետներ են հավաքվել՝ միմյանց հետ կիսելու ունեցած փորձառությունը եւ գտնելու լուծումներ աղետալի իրավիճակներից խուսափելու եւ նման իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու համար:»

Նշվեց տեղական մակարդակի ԱՌՆ համայնքային գործողությունների կարեւորությունը՝ շահառուներն են ողջ համայնքը: Եվ քանի որ ՀՀ բոլոր մարզերն արդեն ընդունել են իրենց ռազմավարությունները, առաջարկվեց ավաելացնել աղետների ռիսկերի դիմակայելը յուրաքանչյուրի ռազմավարության յուրաքանչյուր բաժին. գյուղատնտեսություն, առաողջապահություն, կրաթական համակարգ, ոստիկանություն եւ այլն: Աղետների ռիսկերի դիմակայելը պետք է դառնա համապետական գործառույթ, դա ազգային անվտանգության հարց է, այն վերաբերում է բոլորին. Կառավարությանը, ՀԿ-ներին, համայնքներին, յուրաքանչյուրիս:

«Հայկական Կարիտաս»-ը դեռ 2016թ.-ից սկսել էր իր գործունեությունն այդ ոլորտում: Համագումարը լավ առիթ էր համագործակցության, միմյանցից սովորելու եւ մասնագիտական գիտելիքներով կիսվելու՝ համայնքների ռիսկերի նվազեզման առումով: Չի կարելի մոռանալ, որ հայ ժողովուրդը կորցրել է իր 12 մայրաքաղաքն երկրաշարժի պատճառով եւ այլեւս իրավունք չունի կորցնելու իր 13-րդը: Համագումարն էլ չէր կարող չանցկացվել Գյումրիում, քանի որ երկու աղետալի երկրաշարժ ունեցած քաղաքը փորձի փոխանակման լավագույն վայրն էր:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b3 7aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508d f25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9