Հայկական Կարիտասն ի պատասխան

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին։ Զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ։ Սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) կայացել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում՝ երրորդ հանդիպումը։ Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան։ Հոկտեմբերի 5-ի վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.632-ի։ Ի պատասխան Արցախից զանգվածային բռնի արտագաղթի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի՝ Հայկական Կարիտասը տրամադրում է.

Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ և «Հայկական կարիտաս» ԲՀԿ միջև

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի  հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։ Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։ Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների,

ԱՄԵՆ․ Տ. ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՆԱՄԱԿԸ ՈԸՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

«Պատուական եղբայրներ եւ սիրեցեալ որդիներ ի Քիստոս, Դեռ լոյս աշխարհ չեկած՝ Քրիստոսը եւ Նրա երկրային ծնողները շատերի դռները բախեցին եւ մերժուեցին, մինչեւ որ օրրան գտան քարայրի մսուրի մէջ: Այն բոլոր չարչարանքները, զրկանքները եւ անտեսուածութիւնը, որ կրեց Քրիստոս՝ պատկերն է բոլոր նրանց, ովքեր այսօր չարչարւում են, տառապում, մերժւում եւ զրկւում իրենց ամենակարեւոր իրաւունքներից: Ուստի, մեր յորդորն է «Հայկական Կարիտասի» անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսը եւ դրանից ճառագող յոյսն ու ուրախութիւնը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ապրում են ծանր պայմաններում, քանզի, անգամ զրկանքի մէջ, Քրիստոս տուեց փրկութեան յոյսը եւ առաջնորդեց մեզ յաւիտենական կեանքի ճանապարհով: Եկէ՛ք վառ պահենք Սուրբ Ծննդեան լոյսը մեր բոլորի սրտերում եւ հոգիներում:

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը: Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը

«Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը» ծրագիրը մեկն է այն ծրագրերից, որոնք իրականացվում են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից և ուղղված են Արցախյան երկրորդ պատերազմից տուժած ընտանիքների կենսապայմանների բարելավմանը: 3-ամսյա այս ծրագրի շրջանակներում 204 ընտանիք ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, 200 ընտանիքի տրամադրվել է ոչ պարենային ապրանքների փաթեթներ, Արցախից տեղահանված 23 ընտանիք ստացել է բնակարանի վարձավճար, ևս 20 ընտանիքի տրամադրվել է վերանորոգման պարագաներ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով: Ծրագիրը ֆինանսավորվել և իրականացվել է Լեհական համերաշխության հիմնադրամի և «Լեհաստանի ազգային բանկ» հիմնադրամի կողմից: Ծրագրի շահառուների դրական արձագանքները այն գլխավոր ձեռքբերումներն են,