Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ Բժիշկ Վիկի Կապրիելյանի կողմից կազմակերպված բարեգործական դասընթաց


Բժիշկ Վիկի Կապրիելյանի կողմից կազմակերպված բարեգործական դասընթաց

Երեքշաբթի, 27 Հունիս 2017 10:00

Մարդու տարիքի հետ նրա առողջությունը դառնում է ավելի խոցելի և ավելի մեծ ուշադրություն է պահանջում: Հատուկ խնամակալների (հիվանդապահների) կողմից համապատասխան բուժումները, խնամքը եւ դեղորայքի տրամադրումը դառնում է ուղղակի անհրաժեշտություն, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում չի գործում:

2017թ.-ի հունիսը Հայկական Կարիտասի «Տնային խնամք» ծրագրի զարգացման համար կարեւոր շրջափուլ էր: Տեղի ունեցավ 2016թ-ի ամռանը կայացած 3-օրյա անվճար դասընթացների շարունակությունը, որը նախատեսված էր Հայկական Կարիտասի, հայաստանյան խնամքի հաստատությունների եւ ՀԿ-ների բուժքույրերի համար: Այս անգամ եւս, դասընթացները վարում էին բժշկական գիտությունների թեկնածու, ԸԲԱԱ-ի (Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիա) անդամ, Քեմփբելի համալսարանի «բժշկական կրթություն և զարգացում» ֆակուլտետի դեկան Վիկտորիա Կապրիելյանը և նրա թիմը:

Բժիշկ Քեփրիելյանի կազմակերպած այս դասընթացները եզակի հնարավորություն էր հայ բուժքույրերի համար, քանի որ նրանք վերապատրաստում էին ստանում անպիսի մարդու կողմից, ով աշխատել է բժշկական կրթության տարբեր մակարդակներում: Նրա մշակված նորարական դասընթացները շատ կարևոր էր ինչպես բուժքույրերի, այնպես էլ նրանց հիվանդների համար:

Հուսով ենք բժիշկ Պաոլինին՝ ով Քեմփբելի օստեոպաթիկ բժշկության համալսարանի ընտանեկան բժշկության անբիոնի ղեկավարն է, ինչպես նաև հանդիսանում է «Քրիստոնեական բժշկության եւ ատամնաբուժության ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդ»-ի և «Մարդկային թրաֆիքինգի հանձնաժողով»-ի անդամ, նույնպես կկարողանա գալ «Հայկական Կարիտաս»՝ որպես թրաֆիկինգի հարցերով խորհրդատու:

Բժիշկ Քափրիելյանը իր դասընթացը կազմակերպել էր որպես նախորդի տրամաբանական շարունակություն՝ նախապես հաշվի առնելով դասընթացի մասնակիցների նախասիրությունները:

Բժիշկ Վիկին եւ Շառլոտ Պաոլինին համապատասխան զեկույցներ էին պատրաստել արյան բարձր ճնշում, գործնական քննարկումներ եւ ABI -ի թեմաներով:

Բացի այդ, նրանք պատրաստեցին PP զեկույցներ հետևյալ թեմաներով՝

  • ծայրամասային անոթային հիվանդություններ;
  • կորոնար սրտային հիվանդություն;
  • այրան ճնշում տարեցների շրջանում,
  • կաթված/ինսուլտ:

Դասընթացի մասնակիցներն էին` Հայկական Կարիտասի 25 բուժքույրերը, Բժշկական քոլեջի և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի ներկայացուցիչները:

Դասընթացին իրենց մասնակցությամբ հատուկ նշանակություն տվեցին Քեմփբելի օստեոպաթիկ բժշկության համալսարանի չորս ուսանողները:

Դասընթացը շատ նշանակալից էր եւ օգտակար:

 

12 14

2.jpg

4

6 8

Ավելացնել մեկնաբանություններ

Անվտանգության կոդ
Թարմացնել