Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ Միջազգային ուսուցողական այց «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ


Միջազգային ուսուցողական այց «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

Չորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2017 10:00

Սեպտեմբերի 27-ին «Գերմանա-Ռուսական փախանակում» (Գերմանիա) կազմակերպության կողմից «Հայկական Կարիտաս»-ի հետ համատեղ Հայասատնում իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին» միջազգային ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ այցելեցին ծրագրի բոլոր միջազգային գործընկերները՝ Ծրագրի ղեկավար Մարիա Սլեզաչեկը, Ուկրաինայի, Վրաստանի, Չեչնիայի (Ռուսաստան), ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերում գործող տեղական ՀԿ-ի ներկայացուցիչներ: Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2017թ.-ի ապրիլ ամսից: Ծրագրի իրականացման ընթացքում միջազգային խմբի ներկայացուցիչներն այցելել են Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացնող տարբեր կառույցներ՝ ուսումնասիրելու համար փախստականների եւ տեղահանված բնակչության հետ տարվող ինտեգրացիոն տարաբնույթ ծրագրերի փորձը: Հայաստանում միջազգային այցելության ժամանակ գործընկերներն այցելեցին մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաեւ «Հայկական Կարիտաս»: Այցելության ժամանակ միջազգային գործընկերներ- ներկայացուցիչները ծանոթացան կազմակերպության գործունեությանը: «Հայկական Կարիտաս»-ի Ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանը ներկայացրեց կազմակերպության առաքելության, գործունեության աշխարհագրության մասին, ինչպես նաեւ վերջին տարիներին փախստականների ինտեգրմանը ուղղված տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ: Միջազգային գործընկերներ- ներկայացուցիչներից շատերը կիսվեցին նաեւ իրենց փորձով ու շեշտադրեցին Կարիտաս կազմակերպության դերը իրենց երկրներում, որը նույնպես շատ վայրերում թիրախավորում է հենց քննարկվող ոլորտի գործունեությունը:
Այցելության ավարտին միջազգային գործընկերներ- ներկայացուցիչների կողմից «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակին հանձնվեցին մի շարք նվերներ:
Այցելությունը նոր շարժառիթ դարձավ հետագա համագործակցության շարունակականության համար:

 

12 14

2.jpg

4

6 8

4

6

Ավելացնել մեկնաբանություններ

Անվտանգության կոդ
Թարմացնել