Բեյրութի Սբ. Ջոզեֆի համալսարանի մագիստրոս պարոն Հաբիբյանը 1996 թ.-ից Լիբանանի Իրավաբանների Միավորման անդամ է, իսկ 2013 թ. ընդունվեց նաեւ Հայաստանի Իրավաբանների Միավորում: Վարժ տիրապետում է արաբերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ հայերենին:

Ուսանելով եւ մասնագիտանալով բանկային եւ կորպորատիվ իրավունքի ոլորտում` 2000թ-ին նա հեռացավ «Ֆարիդ Հալիմ Էլ Խուրի» իրավաբանական ֆիրմայից որպես կրտսեր գործընկեր՝ Ստենդարդ Չարտերեդ բանկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար, որտեղ նա հասավ հաջողությունների յոթ տարի շարունակ դիմակայելով մարտահրավերներին: Սկզբնական շրջանում նշանակվել է որպես իրավական նորմերին համապատասխանության գնահատման տարածաշրջանային ղեկավար (Լեւանտ), այնուհետ պրն. Հաբիբյանը տեղափոխվեց Դուբայ` ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, Մերձավոր Արեւելքի եւ Պակիստանի տարածաշրջանի բանկային մեծածախ գործարքների համար եւ ի վերջո, դարձավ իրավական նորմերին համապատասխանության գնահատման բաժնի ղեկավար Գալֆ եւ Լեւանտում: 2002-2007 թ.-ին Ստանդարտ Չարտերեդը բարձր վարձատրվող կազմակերպություն էր եւ պարոն Հաբիբյանը ներգրավված էր մի շարք «Մ ընդ Ա»-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների իրականացման մեջ` ներառյալ Պակիստանի միության բանկի հաջող ձեռքբերումը:

Այնուհետ պրն. Հաբիբյանը երկու տարի ժամկետով տեղափոխվեց Շարջահ Բանկ` մասնավորապես, մշակելու եւ սահմանելու բանկի պաշտոնական կառավարման քաղաքականությունը՝ ներառյալ վարքագծի կանոնագիրք, էթիկայի կանոնները, ֆինանսական հանցագործությունների ռիսկի եւ միջազգային պատժամիջոցների վերաբերյալ գործնական քաղաքականությունը եւ ընթացակարգերը: Այս աշխատանքն ավարտելուց հետո պրն. Հաբիբյանն աշխատել է բանկի մի շարք ղեկավար պաշտոններում մինչեւ 2009թ-ին «Ռասալա» ներդրումային բանկին անդամակցելը՝ որպես գլխավոր խորհրդատու եւ խմբի կորպորատիվ քարտուղար: Այս պաշտոնում պրն. Հաբիբյանը աշխատեց երկու տարի, որի ընթացքում մասնակցեց երեք խոշոր մահմեդական ֆինանսական ոկայականների հաջող մեկնարկին: Մինչեւ 2013 թ.-ի վերջը նա մնաց որպես ընկերության խորհրդատու: 2011թ-ից մինչեւ 2012 թվականը պրն. Հաբիբյանը կարճ ժամանակով, սակայն հաջողությամբ աշխատեց «Դամաս» ոսկերչական իրերի ընկերության հետ (այդ ժամանակ Նազդաք ընկերություն) որպես իրավաբանական տնօրեն, որի խնդիրն էր AED3 միլիարդի պարտքի վերակազմակերպման բանակցային գործընթացը եւ բաժնետոմսերի ետկանչումը անհատներին վաճառելու համար:

Պրն. Հաբիբյանը «Մ ընդ Ա» գործարքներում ներկայացրեց բազմաթիվ հաճախորդների, բանակցություններ իրականացրեց իրենց անունից եւ հաջողությամբ ավարտեց ՄԱԷ-ի զրահապատ տրանսպորտային միջոցների արտադրողի եւ ռազմական տեխնիկայի զարգացման համար պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններից մեկի միջև 60 միլիոն դոլարի գործարքը:

Բացի դրանից, պրն. Հաբիբյանը որպես միջնորդ հանդես եկավ Դուբայի 2 հիմնական կորպորատիվ խմբերի (մեկը որպես նախագծի սեփականատեր, իսկ մյուսը, որպես կապալառու) միջեւ անշարժ գույքի հետ կապված դատական գործընթացում եւ լուծեց 10 միլիոն ԱԵԴ-ի վեճը եւ կարողացավ իր միջնորդությամբ հարթել այդ խմբերի միջեւ առաջացած տարաձայնությունները:

Չարտերեդ Բանկի, Շարժա Բանկի եւ Ռասմալայի Ներդրումային Բանկի հետ աշխատելու ժամանակահատվածում պարոն Հաբիբյանը նաեւ միջազգային հեղինակություն ձեռք բերեց, որպես առաջնակարգ Սպորտային իրավարար: Նա երկար տարիներ ներգրավված էր ինչպես Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիայի մեջ, այնպես էլ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի եւ ներկայումս Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի նախագահն է: Հետագայում, 2003 թ.-ից պրն. Հաբիբյանը եղել է Լոզանի Սպորտի արբիտրաժային դատարանի անդամ, եւ ներգրավված է մի շարք բարձրակարգ գործերի վարույթներում: Պրն. Հաբիբյանը հաճախ հանդես էր գալիս որպես դահլիճի կամ իրավարարների նախագահ, ունի արբիտրաժային վարույթների մեծ փորձ:

Պոն. Հաբիբյանը Աբու Դաբիի դատական դեպարտամենտի (ADJD) տեղակալ Սութլան Ալ Բադի Ալ-Դահերի (ներկայումս Արդարադատության նախարար) ավագ իրավախորհրդատուն էր, ով պատասխանատու էր սպորտային արբիտրաժի եւ հանդես էր գալիս որպես կապի միջոց Աբու Դաբիի դատական դեպարտամենտի /ADJD/ եւ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի միջեւ:

Պրն. Խաբիբյանը ներկայումս Աբու Դաբիի «Սքվ Պաթոն Բոգս» ՍՊԸ-ի գրասենյակի արտահաստիկային խորհրդատուն է եւ աշխատում է բանկերի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերով, ինչպես նաեւ այլ կորպորատիվ առեւտրին առնչվող հարցերով, ի լրումն սպորտի հետ կապված դատավարությունների եւ կառավարման խորհրդատվությունի: