VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
PDF

ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ

Ծրագրի տեւողությունը` 01.04.2015 - 30.09.2018թ.թ.

թ.թ.

Շահառուների թիվը` 550

Վայրը` Գեղարքունիքի մարզ` Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններ, Լոռու մարզ` Ստեփանավանի տարածաշրջան, Շիրակի մարզ` Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններ:

Նպատակ` “Արամազդ. Համայնքի համար, համայնքի հետ” ծրագրի նպատակն է խթանել ՀՀ սահմանամերձ Ամասիայի և Աշոցք (Շիրակի մարզ), ճամբարակի և Վարդենիսի (Գեղարքունիքի մարզ) և Ստեփանավան (Լոռու մարզ) տարածաշրջաններում զարգացման գործընթացները` համայնքային դերակատարների ներուժի ակտիվացման միջոցով:

Խնդիրներ`

  • Ստեղծել հնարավորություն տեղական ՔՀԿ-ներին ակտիվ ներգրավվելու եւ մասնակցելու Շիրակի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի սահմանամերձ համայնքներում սոցիալական, տնտեսական եւ շահերի պաշտպանության անհրաժեշտություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներում:
  • Նպաստել սահմանամերձ համայնքներում գործող տեղական ՔՀԿ-ների կարողությունների կառուցմանն՝ ուսուցման, խորհրդատվության եւ տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:
  • Տրամադրել Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանամերձ համայնքներում գործող ՔՀԿ-ներին փոքր դրամաշնորհներ համայնքների առաջնային սոցիալական, տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրներիի լուծմանն աջակցող ծրագրերի իրականացման համար:
  • Խթանել համայնքներում շահերի պաշտպանության եւ քաղաքացիական մասնակցության գործընթացները ՔՀԿ-ների, երիտասարդների և համայնքի դերակատարների ներգրավման եւ ակտիվացման միջոցով:
  • Աջակցել Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացմանը՝ խմբային և անհատական գործարար նախաձեռնությունների քաջալերման միջոցով:
  • Օժանդակել թիրախ վայրերում գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական զբոսաշրջության զարգացմանը, համայնքային ենթակառուցվածքների բարենորոգմանը նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Կարդալ ավելին... »

Գործընկերները` Կարիտաս Իսպանիա, Կարիտաս Ֆրանսիա , Կաթողիկե oգնության ծառայություններ

Բյուջե` 319 446 €

Ծրագրի ղեկավար` Զառա Աղանյան

Համակարգող Գյումում` Լիանա Եֆրեմյան

Համակարգող ԳավառումԴիանա Միրիբյան

Համակարգող ՎանաձորումՏիգրան Անտոնյան