Գլխավոր Ծրագրեր Համայնքային զարգացում «Քաղաքացիական ակտիվություն խոշոևացված համայնքում»

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

«Քաղաքացիական ակտիվություն խոշոևացված համայնքում»

Ծրագրի տեւողությունը` 01.10.2017 – 30.09.2018թ.թ.

Շահառուների թիվը` Սարապատ համայնքի 300 բնակիչ

Վայրը` ՀՀ Շիրակի մարզ, Սարապատ համայնք

Նպատակ` Սարապետ խոշորացված համայնքի բնակավայրերի ակտիվացում՝ համայնքային զարգացման գործընթացներում արդյունավետ և հավասարաչափ մասնակցության խթանման միջոցով:

Նկարագրություն`

  • • Սարապատ համայնքի բնակչության շրջանում իրազեկության բարձրացում և մասնակցության խթանում.
  • • Սարապատի ակտիվ բնակչության բացահայտում, ակտիվ խմբերի ձևավորում.
  • • Կարողությունների զարգացման դասընթանցերի կազմակերպում.
  • • Սարապատ համայնքի 15 բնակավայրերի իրավիճակային գնահատում ու զարգացման հնարավորությունների փորձագիտական ուսումնասիրություն, վերլուծված արդյունքների հանրային ներկայացում.
  • • Գյուղերի ակտիվ խմբերի համար քոուչինգի, անհատական խորհրդատվության կազմակերպում միավորյալ ՔՀԿ-ի ձևավորման նպատակով.
  • • Համայնքային զարգացման հաջողված փորձի ուսումնասիրություն ուսուցողական այցերի կազմակերպման միջոցով.
  • • ՔՀԿ կանոնադրության մասնակցային մշակում որպես 15 բնակավայրերի շահերի պաշտպանության գործիք.
  • • Միավորյալ ներկայացուցչական ՔՀԿ-ի գրանցում:
  • • Գրանցված ՔՀԿ-ի տարածքի տրամադրում և վերանորոգում:
  • • ՔՀԿ-ն որպես գյուղական վայրերում համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատու:
  • • Մշակել և հրատարակել խոշորացված համայնքում քաղաքացիական ակտիվության բարձրացման մեթոդական ձեռնարկ:
  • • Կազմակերպել տեղական և մարզային մակարդակով համաժողովներ:

Խնդիրներ`

  • 1. Հզորացնել Սարապատ համայնքի 15 բնակավայրերի ակտիվ բնակչության կարողությունները իրազեկման, մոտիվացման և բնակավայրերի զարգացման հնարավորությունների հանրայնացման միջոցով:
  • 2. Աջակցել Սարապատ համայնքի միավորյալ ներկայացուցչական ՔՀԿ-ի կայացմանը որպես համայնքային ակտիվության և նախաձեռնության հարթակ:
  • 3. Ստեղծել խոշորացված համայնքների հետ աշխատելու ծրագրային ձևաչափ՝ այլ համայնքներում փորձը կիրառելու նպատակով:

Ֆինանսավորող գործընկերները` ԵՄ ֆինանսավորմամբ «Հզոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հանուն հզոր Հայաստանի» ծրագիր, իրականացվող Պոդլասկա Տարածաշրջանային Զարգացման հիմնադրամի կողմից, Կարիտաս Ֆրանսիա

Իրականացնող գործընկերները` «Կանայք հանուն զարգացման» ՀԿ/, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ

Բյուջե` 67307 

Ծրագրի ղեկավար` Զառա Աղանյան

Համակարգող` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար