Գլխավոր Ծրագրեր Համայնքային զարգացում ԾՀԽ Հայաստանի Հյուսիսում

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Ծխական Հասարակական Խորհուրդները Հյուսիսային Հայաստանում

Ծրագրի տեւողությունը` 01.06.2014 - 31.05.2017թթ.

Շահառուներ` Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի Լոռու մարզի հինգ գյուղերի ծխական առաջնորդները եւ կամավորները: Ծրագրի շահառուներն են հինգ գյուղերի ողջ բնակչության 75 % /միջինը 2500 մարդ/

Վայրը` Լոռու մարզ գյուղ Կաթնառատ, Կաթնաղբյուր, Պետրովկա, Սարատովկա, Բլագոդարնոյե

Նպատակը`
Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսում` հինգ գյուղերի սոցիալական պայմանների բարելավումը` խթանելով քրիստոնեական սոցիալական ուսուցումը ծխական առաջնորդների շրջանում, առաջացնելով վարքագծի փոփոխություն: Այսպիսով է, որ կխթանվի քրիստոնաբար տոգորված կամավորությունը համայնքում կամավորները կմոբիլիզացվեն, կինքնահաստատվեն,համայնքային զարգացմանը նպաստելու կարողություններ կունենան:

Գործողությունների նկարագրությունը`
Փորձելով աջակցել համայնքներին սեփական կարինքներին արձագանքելու գործում` ԿՕԾ-Հարավային Կովկասը հիմք դրեց տարածաշրջանային Ծխական Հասարակական Խորհուրդ ծրագրի, որի միջոցով ընդունված ԾՀԽ մոտեցումները համապատասխանեցվեցին «Հայկական Կարիտաս»-ի, «Կարիտաս Վրաստան»-ի եւ Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու Բաքվի համայնքի անհատական կարիքներին: Ունենալով Շիրակի մարզում 6 ԾՀԽ խմբերի զարգացման փորձ` 2009 թվականին ԾՀԽ կոնցեպցիան տարածվեց Լոռու մարզի 5 գյուղերում ` ընդգրկելով Կաթնառատը, Կաթնաղբյուրը, Պետրովկան, Սարատովկան եւ Բլագադարնոյեն: Թիրախ գյուղերում ստեղծվեցին 5 Ծխական Հասարակական Խորհուրդներ, որոնք գործում են ժողովրդավար կառավարման հիմունքներով` խթանելով համայնքի եւ եկեղեցու միջեւ առավել սերտ կապ եւ օգտագործելով ինքնազարգացման գործում համայնքի լայն մասնակցությունն ապահովող գործիքներ: Տեղական կարիքներին համապատասխանեցված դասընթացային մոդուլները ԾՀԽ խմբին զինում են անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով: Դասընթացների մաս հանդիսացող փոքր դրամաշնորհների բաղադրիչը մասնակիցների եւ տեղական համայնքի համար գործնական եւ շոշափելի է դարձնում ԾՀԽ սկզբունքների տված արդյունքները:

Գործընկեր` Կարիտաս Ավստրիա /Իննսբրուկ/

Ծրագրի ղեկավար`Գայանե Նորիկյան