Գլխավոր Ծրագրեր Համայնքային զարգացում Հյուսիսային Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացում


Հյուսիսային Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացում

Ծրագրի տեւողությունը`  01.04.2017 – 31.03.2020թ.թ.

Շահառուների թիվը`  2010 ընտանիք 8950  մարդ

Վայրը` Շիրակ, Ոսկեհասկ,Վահրամաբերդ, Ջրափի, Ջաջուռ, Առափի համայնքներ

Նպատակը`
Ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի 6 համայնքի կայունությունը եւ կենսունակությունը` համայնքի բնակիչներին տրամադրելով տեխնիկական եւ ռազմավարական աջակցություն, որպեսզի որոշեն իրենց սեփական զարգացման ուղին:

Գործունեությունը`
Ծրագրի երեք սյուներն են.

  1. Կառուցել / վերակառուցել գյուղատնտեսական ենթակառուցվածքներ (ոռոգման ցանց /խմելու ջրի խողովակաշար) ներգրավելով համայնքին:
  2. Նպաստել տնտեսական զարգացմանը
  • ճիշտ ոռոգման տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցմնա միջոցով
  • տնամերձերի եւ մշակովի հողամասերի համար նոր մշակաբույսերի (հիմնականում բանջարեղեն) ներդրման միջոցով
  • ստեղծելով փորձարարական դաշտեր եւ ֆերմերային տնտեսություններ: Սերմերի բազմացում կկատարվի, որպեսզի գյուղում ունենանք սերմերի-բանկ:

  3. Հատուկ դասընթաց առողջության եւ հիգիենայի վերաբերյալ դպրոցներում եւ համայնքի համար:

Ծրագրի շրջանակներում վերակառուցվելու է Շիրակ գյուղի խմելու ջրի խողովակաշարը եւ ոռոգման համակարգը, Վահրամաբերդ եւ Ոսկեհասկ գյուղերի ոռոգման սնման համակարգը, Ջրափի գյուղի ոռոգման ներքին ցանցը եւ ջրահեռացման համակարգը եւ Ջաջուռ գյուղի ոռոգման ներքին ցանցը: Ծրագրերը կիրականացվեն սերտ համագործակցելով նշված գյուղերի համայնքների հետ:

Ֆինանսավորող գործընկեր` Ռենովաբիս

Բյուջե` 499 664 €

Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան