Գլխավոր Ծրագրեր Ավարտված ծրագրեր Համայնքային զարգացում Ջրագծերի վերանորոգում


Խմելու եւ ոռոգման ջրագծերի վերանորոգում Հայաստանի հյուսիսային շրջանում 

Նախապատմություն`
Ջրամատակարման ծրագրերի իրականացումը «Հայկական Կարիտաս»-ի ռազմավարական ուղղություններից մեկն է եղել դեռ 1996 թվից: Խմելու ջրի բավարար ռեսուրսներ ունենալու պայմաններում էլ մինչ այսօր հազարավոր ընտանիքներ զուրկ են մաքուր եւ անհրաժեշտ քանակի ջուր ստանալու հնարավորությունից: Այս խնդրի հիմնական պատճառը քայքայված ջրագծերն են, որոնք կառուցվել են դեռ 1960-ական թվականներին եւ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Քայքայված ջրագծերը մոտավորապես 50-60 տոկոս ջրային կորստի պատճառ են հանդիսանում եւ մարդիկ հնարավորություն չունեն լուծել բազմաթիվ առաջնային կարիքներ, որոնք կապված են խմելու ջրի հասանելիության հետ:

Մոտավորապես նույն վիճակն է նաեւ ոռոգման ցանցերում, միայն այն տարբերությամբ, որ ի տարբերություն խմելու ջրի, ոռոգման ջրի ռեսուրսները բավարար չեն, եւ արդյունքում մի շարք գյուղական վայրերի բնակիչներ զուրկ են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից: Այս հանգամանքը բացասական ազդեցություն է թողնում տնտեսությունների ֆինանսական մակարդակի վրա, քանի որ գյուղական բնակիչները այնքան արտադրանք չունեն շուկա հանելու եւ բնականաբար բավարար եկամուտներ չեն ստանում իրենց հողերից: 

Ջրամատակարարման ծրագրերն իրականացնելիս ստեղծել ենք համայնքային աշխատանքային խմբեր, որոնք ամբողջ իրականացման ընթացքում իրենց ակտիվ մասնակցությամբ ու նյութական ներդրմամբ նպաստել են ծրագրի հաջող ավարտին: Ներդրումները եղել են ֆինանսական, ֆիզիկական աշխատանքով, նյութերով ու աշխատանքային գործիքներով, մեխանիզմով ու տրանսպորտային միջոցներով: Ներդրման միջինը կազմել է 20-ից մինչեւ 33 տոկոս: 

Նպատակը`
Ծրագրի նպատակն է բարելավել թիրախ համայնքների բնակիչների տնտեսական, սանիտարահիգիենիկ եւ սոցիալական պայմանները` զուգահեռաբար զարգացնելով տեղի համայնքների կարողությունները ջրային ռեսուրսների կառավարման գործում:

Համայնքներ՝

  • • Բանդիվան
  • • Բասեն
  • • Գոգհովիտ

 

Խմելու ջրահամակարգի կառուցումը Բանդիվան գյուղում (միկրո ծրագիր)

Ծրագրի տեւողությունը՝ 01.05.2013 – 31.08.2013թթ.

Վայրը` Շիրակի մարզ, գյուղ Բանդիվան

Նպատակը՝  
Շիրակի մարզի Բանդիվան գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցում:

Խնդիրներ`

  • 1. Կառուցել 1350 մետր երկարությամբ սինթետիկ խողովակ:
  • 2. Ապահովել հասարակության ինտեգրումը ծրագրում:

1.Գործողություն

  • • Կատարել 1350 մետր փորման աշխատանքներ եւ փոխել վնասված մետաղական խողովակները:
  • • Պատրաստել փոսերը՝ պլաստիկ խողովակները տեղադրելու համար:
  • • Տեղադրել 1350 մետր երկարությամբ եւ 110 մմ տրամագծով պլաստիկ խողովակներ:

2.Գործողություն

  • • Համայնքային աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի ծրագրի մի մասի եւ հետագա կայունության համար: 
  • • Համայնքային աշխատանքային խումբ որոշում է համայնքի ներդրման ծավալը եւ տեսակը:
  • • Համայնքային աշխատանքային խումբը ընտրում է մասնագետների, ովքեր կարող են կատարել հատուկ առաջադրանքներ:

Գործընկեր` Կարիտաս Իտալիա 

Բյուջե` 5 000 €

Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան 

 

Խմելու ջրահամակարգի կառուցումը Բասեն գյուղում (միկրո ծրագիր)

Ծրագրի տեւողությունը՝ 01.05.2013 - 31 .08.2013թթ.

Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բասեն

Նպատակը` 
Բարելավել Բասեն գյուղի 40 ընտանիքների սոցիալական պայմանները:

Խնդիրներ` 

  • 1.Տեղադրել 900 մետր երկարությամբ 50 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ եւ կառուցել 4 դիտահորեր:
  • 2.Ապահովել հասարակության ինտեգրումը ծրագրում:

1. Գործողություն`

  • • Կատարել 900 մետր փորման աշխատանքներ:
  • • Տեղադրել 900 մետր երկարությամբ 50 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ:
  • • Կառուցել 4 բաժանարար դիտահորեր: 
  •  • Ստուգել եւ քլորացնել խողովակները, փակել փոսերը:

2.Գործողություն 

  • • Համայնքային աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի ծրագրի մի մասի եւ հետագա կայունության համար:
  • • Համայնքային աշխատանքային խումբ որոշում է համայնքի ներդրման ծավալը եւ տեսակը:
  • • Համայնքային աշխատանքային խումբ ընտրում է մասնագետների, ովքեր կարող են կատարել հատուկ առաջադրանքներ: 
  • • Կազմել ծրագրային համաձայնագիր` սահմանելով փոխադարձ դերեր եւ պարտականություններ, ներառելով բոլոր իրականացման բաղադրիչները:

Գործընկեր` Կարիտաս Իտալիա

Բյուջե` 5 000 €

Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան 

 

Խմելու ջրահամակարգի կառուցումը Գոգհովիտ գյուղում (միկրո ծրագիր)

Ծրագրի տեւողությունը՝ 01.05.2013 – 31.08.2013թթ.

Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բասեն

Նպատակը` 

Բարելավել Շիրակի մարզի, Գոգհովիտ գյուղի 54 ընտանիքների սոցիալական եւ սանիտարահիգենիկ պայմանները` կառուցելով 50 մմ եւ 32 մմ տրամագիծ ունեցող սինթետիկ խողովակներ:

 Խնդիրներ` 

  • 1.Տեղադրել 400, 600 մետր երկարությամբ եւ 50 մմ, 32 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ: Կառուցել 1 դիտահորեր: 
  • 2. Ապահովել հասարակության ինտեգրումը ծրագրում:

 1.Գործողություն`

  • • Կատարել փորման աշխատանքներ: 
  • • Տեղադրել 400 մետր երկարությամբ եւ 50 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ: 
  • • Տեղադրել 600 մետր երկարությամբ եւ 32 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ: 
  • • Կառուցել 4 բաժանարար դիտահորեր: 
  • • Ստուգել եւ քլորացնել խողովակները, փակել փոսերը:

 2.Գործողություն

  • • Համայնքային աշխատանքային խումբ , որը պատասխանատու կլինի ծրագրի մի մասի եւ հետագա կայունության համար:
  • • Համայնքային աշխատանքային խումբ ընտրում է մասնագետների,ովքեր կարող են կատարել հատուկ առաջադրանքներ: 
  • • Կազմել ծրագրային համաձայնագիր`սահմանելով փոխադարձ դերեր եւ պարտականություններ, ներառելով բոլոր իրականացման բաղադրիչները:

Գործընկեր` Կարիտաս Իտալիա

Բյուջե` 5 000 €

Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան