Գլխավոր Ծրագրեր Ավարտված ծրագրեր Համայնքային զարգացում Հովունի գյուղի սանհանգույցի վերանորոգում


Հովունի գյուղի սանհանգույցի վերանորոգում

Ծրագրի տեւողությունը` 16.03.2015 - 15.09.2015թ.թ.

Շահառուների թիվը ` 76

Վայրը ` Շիրակի մարզ՝ գյուղ Հովունի

Նախապատմություն`
Շիրակի մարզի Հովունի գյուղը գտնվում է մարզկենտրոնից 13կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ցուրտ եւ երկար ձմեռներով (վեց ամիս): Հովունի գյուղի բնակիչների նախնիները արտագաղթել են Արեւմտյան Հայաստանի Բասեն գյուղից: Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը 1000 էր, հիմա` 605: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է: Սեզոնային միգրացիան գյուղի տղամարդկանց համար եկամտի հիմնական աղբյուրն է: Կանայք ամեն տարի գյուղատնտեսական գործունեություն են ծավալում ապրիլից մինչեւ հոկտեմբեր:

Նպատակը՝
Դպրոցը կրթական կենտրոն է, որտեղ աշակերտները ձեռք են բերում գիտելիքներ եւ հմտություններ: Դա այն կենտրոնն է, որտեղ կրթվում եւ մեծանում են մեր վառ ապագայի կերտողները: Կրթությունը ճիշտ ձեւով կազմակերպելու համար, այդ կրթական հաստատություններում պետք է ստեղծվի համապատասխան կրթական միջավայր, հարմարավետ պայմաններ եւ գեղեցիկ մթնոլորտ: Դպրոցներում անվտանգ ջրի եւ սանիտարական տեխնիկայի ապահովումը առաջին քայլն է դեպի ֆիզիկապես առողջ ուսումնական միջավայր, որը նպաստում է ինչպես ուսման որակին, այնպես էլ առողջությանը: Այնուամենայնիվ, միայն տեխնիկայի տրամադրումը չի կարող կայունացնել դրանք կամ առաջացնել ցանկալի ազդեցություն: Տեխնիկական հարմարություններն ու մարդկանց համապատասխան վարքագիծն է նպաստում առողջությանը: Դպրոցներում հիգիենայի պահպանմանն ուղղված դասընթացները նպատակաուղղված են կանխելու հիվանդությունները, որոնք կապված են ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմաններից, ինչպես նաեւ նպաստել ապագա չափահաս սերնդի առողջ վարքի խթանմանը:

Խնդիրը՝ Հովունի գյուղի դպրոցի կրթական պայմանների բարելավում:

Գործունեություն`

  • Դպրոցի երկու սանհանգույցների վերանորոգում
  • Հին պատուհանների եւ դռների ապամոնտաժում
  • Պատերի եւ հատակի սալիկապատում
  • Առաստաղների վերանորոգում
  • Էլեկտրական գծերի եւ ջրատարների անցկացում
  • Հին լվացարանների եւ զուգարանակոնքերի փոխարինում նորերով
  • Զուգարանի այլ պարագաների ապահովում

Գործընկեր` Չեխիայի Հանրապետության Դեսպանատուն

Բյուջե` 9 200 €

Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան