Գլխավոր Ծրագրեր Ավարտված ծրագրեր Պատրաստվածություն եւ արձագանք ԱԻ-ին Աջակցություն ԼՂ Հ-ում տուժած բնակչությանը


Աջակցություն 2016թ. ապրիլի ԼՂ հակամարտության սրացման պատճառով տուժած բնակչությանը

Ծրագրի տեւողությունը` 01.06.2016 – 31.07.2016թթ.

Շահառուների թիվը` 182 ընտանիքներ (374 անձ)

Վայրը` ԼՂՀ՝ Մարտակերտ

Նպատակը`
Լեռնային Ղարաբաղի ներքին տեղահանված բնակչությունը եւ հակամարտությունից տուժած ընտանիքները հնարավորություն ունեն ապրել արժանապատիվ կյանքով` իրենց ժամանակավոր բնակության վայրերում:

Գործունեությունը`
Հիմնվելով կարիքների գնահատման զեկույցի վրա, որն անցկացվել էր 2016թ. մայիսին ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում, Կաթողիկե օգնության ծառայություններ (ԿՕԾ)-ը ֆոնդեր հատկացրեց «ՀԿ»-ին` լուծելու հակամարտության սրացման հետեւանքով տուժած ընտանիքների հրատապ կարիքները: Ինչպես նաեւ, Կաթողիկե օգնության ծառայություններ (ԿՕԾ)-ը իր աշխատակից` Մուլուգետա Լ. Հանդինոյին գործուղեց, ով կանխիկ գումարի եւ շուկայի տեխնիկական խորհրդատու է, ով պետք է աջակցեր «ՀԿ»-ի արտակարգ իրավիճակների թիմին իրականացնելու կանխիկ նվիրատվության բաշխման գործընթացը: Գործողությունների համակարգման եւ համաժամանակեցման համար «ՀԿ»-ի արտակարգ իրավիճակների թիմը հանդիպումներ ունեցավ համագործակից կառույցների հետ – ԼՂՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ՄԱԿ-ի փախստականների գծով համակարգման գրասենյակ, Միջազգային Կարմիր Խաչի եւ Մահիկի կոմիտե եւ այլն: 
«ՀԿ»-ի թիրախ համայնքը Մարտակերտն էր, որի բնակչությունը ապրիլի ընթացքում տեղահանվել էր երկու անգամ եւ ակնհայտորեն առկա էր մարդասիրական գործողությունների բաց: 

Շահառուները ընտրվել են հետեւյալ չափանիշներով.

  • - Հղի կանայք կամ կերակրող մայրեր ունեցող ընտանիքներ
  • - Ընտանիքներ, որտեղ կան 14 տարեկանից ցածր երեխաներ
  • - Ընտանիքներ, որտեղ անդամներից որեւէ մեկը ունի խրոնիկ հիվանդություն կամ հաշմանդամություն
  • - Ընտանիքներ, որտեղ անդամներից մեկը ունի հրատապ առողջական խնդիրներ կամ բժշկական միջամտության կարիք

Կանխիկ դրամային նվիրատվությունները տատանվում էին 40.000 դրամից մինչեւ 187.000 դրամ, գումարը պակասում էր` ընտանիքի անդամների քանակով պայմանավորված: Կանխիկ դրամային նվիրատվությունները ընտրված շահառուներին փոխանցվել է ԼՂՀ-ում գործող բանկային համակարգի միջոցով: Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմում է 82 տեղահանված ընտանիք` ներառյալ այդ շահառուների 374 ընտանիքի անդամները:

Գործընկերները` Կաթողիկե օգնության ծառայություններ(ԿՕԾ)

Բյուջե` 22 303 

Ծրագրի ղեկավար` Արմեն Մարտիրոսյան

Ծրագրի համակարգող` Լիլիա Համբարձումյան