Գլխավոր Ծրագրեր Ավարտված ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Տաք Ձմեռ երեխաների համար

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Տաք Ձմեռ երեխաների համար

Ծրագրի տևողությունը՝ 01.10.2016 թ․- 31.01.2017թ․

Շահառուների թիվը՝ 519

Իրականացման վայրը՝ Գյումրի, Գավառ, Տաշիր եւ Վանաձոր

Նպատակ՝ Գյումրիում, Տաշիրում, Վանաձորում եւ Գավառում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների ջեռուցման պայմանների բարելավում եւ ցրտից առաջացող հիվանդությունների կանխարգելում (519 երեխա, որոնք ապրում են 178 ընտանիքում):

Գործունեություն՝ Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Տաշիր քաղաքներում բնակվող երեխաներից շատերը ապրում են այնքան ծայրահեղ աղքատ պայմաններում, որ նրանց համար նույնիսկ սնվելը եւ առողջապահությունը դառնում են մեծագույն խնդիր: Աղքատությունը եւ կենսաապահովման մակարդակից ցածր կյանքը հանդիսանում են տկար առողջության հիմնական պատճառները: «Հայկական Կարիտաս»-ը նպատակ ունի բարելավել Գյումրիում, Գավառում, Տաշիրում եւ Վանաձորում բնակվող 178 անապահով ընտանիքների 519 երեխայի կենսապայմանները՝ ջեռուցման կարիքները հոգալու միջոցով:

Գործընկերներ՝ Կարիտաս Ավստրիա

Բյուջե՝ 19 000 €

Ծրագրի ղեկավար՝ Լիլիա Համբարձումյան