Գլխավոր Ծրագրեր Ավարտված ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Տարեցներ Տաք ձմեռ

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Տաք ձմեռ 

Ծրագրի տեւողությունը` 01.12.2015-30.04.2016թ.թ.

Վայրը` ք.Գյումրիք.Վանաձոր, ք.Գավառ, ք.Տաշիր

Նպատակ`

Հայաստանի երեք մարզերում /Շիրակ, Լոռի եւ Գեղարքունիք/ խթանել տարեցների բարեկեցությունը` բարձրացնելով տեղական կառավարման մարմինների եւ հասարակության պատասխանատվությունը տարեցների դժվարությունների հանդեպ ձմռան ամիսներին:

Գործունեությունը`

«Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում վճարվում են շահառուների ջեռուցման վարձերը ձմռան երեք ամիսներին: Ծրագրում հիմնականում ընդգրկված էն Գյումրու, Վանաձորի և Գավառի «Տնային խնամք ծերերի համար», ինչպես նաեւ Գյումրու եւ Տաշիրի տարեցների ցերեկային կենտրոնների տարեց, հիվանդ եւ կարիքավոր շահառուները:

Նախորդ տարիների փորձից ելնելով, «Հայկական Կարիտաս»-ը մշակել է մի մոտեցում, որը աշխատակազմին հնարավորություն է տալիս արագ կերպով արձագանքել եւ առավելագույնս ճշգրիտ ու արդարացի մոտեցում ունենալ շահառուների նկատմամբ: Նախնական հետազոտության արդյունքում բացահայտվում է կարիքը, թե ինչ միջոցով է շահառուն ջեռուցում տունը: Գերակշռող մասը օգտագործել է կամ էլեկտրականություն, կամ գազ: Այնուհետեւ նախապես որոշված գումարը` 35,000 – 43,000 դրամ փոխանցվել է շահառուի գազի կամ լույսի հաշվեհամարի վրա: Ոմանք նախընտրում են նույն արժեքին համապատասխան փայտ, քանի որ չունեն ոչ գազի եւ ոչ էլ էլեկտրականության մատակարարում:

Ծրագիրը նաեւ նպաստում է տեղական դրամահավաքի մշակույթի զարգացմանը`բարձրացնելով տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը շահառուների աջակցության հարցում: 2012 թվականին ՏԻՄ մարմինները ունեցան սիմվոլիկ 1,000 դրամ ներդրում յուրաքանչյուր շահառու համար ի լրացում ծրագրով նախատեսված գումարին: Իսկ 2013-ից երեք մարզերի 4 քաղաքների (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Տաշիր) քաղաքապետարաններկատարեցին ավելացրեցին իրենց ներդրումները:

Ծրագիրը նաեւ նպասոտւմ է տարեցների խնդիրների վերաբերյալ տեղական եւ մարզային կառավարման մարմինների իրազեկության բարձրացմանը` մեծացնելով պետական եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը տվյալ խնդիրների լուծմանը:

Շահառուներ` տարեցներ

2009-2010թ.թ՝ 775
2010-2011թ.թ.՝ 600
2011-2012թ.թ.՝ 690
2012-2013թ.թ.՝ 704
2013-2014թ.թ.՝ 700
2014-2015թ.թ.՝ 680
2015-2016թ.թ.՝ 620

Բյուջե` 53 152 €

Գործընկերները` Կարիտաս Ավստրիա, Միացյալ Նահանգների Եպիսկոպոսների ԽորհուրդՄեդիքոր Հիմնադրամ, Իտալական Եպիսկոպոսների Խորհուրդ

Ծրագրի ղեկավար`Ֆլորա Սարգսյան