Գլխավոր Ծրագրեր Պատրաստվածություն եւ արձագանք ԱԻ-ին Աղետներին դիմակայելու պատրաստվածություն


Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը` որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում

Ծրագրի տեւողությունը` 01.10. 2016-30.09.2017

Ծրագրի իրականացման վայրը` Առափի, Ոսկեհասկ եւ Ջաջուռ (Շիրակի մարզ)

Ծրագրի նախադրյալները` Հայաստանը եւ Վրաստանը հակված են տարբեր տեսակի բնական աղետների, եւ դրանցից կարելի է առանձնացնել ջրհեղեղները, երկրաշարժերը եւ սողանքները։ Թերեւս տարածաշրջանում ամենահայտնի օրինակը բնական աղետներից դա 1988թ․ Սպիտակի երկրաշարժն է, որը 25,000 մարդու կյանք խլեց։ Աղետները հաճախ տեղի են ունենում, վնաս պատճառելով բնակչության մեծ թվով խմբերին եւ ենթակառուցվածքներին (հաղորդակցության, ջրային համակարգերի, էլեկտրասնուցման եւ այլն), ինչպես նաեւ պատճառում ահռելի տնտեսական կորուստներ։

Ծրագրի նպատակը՝ Հայաստանի եւ Վրաստանի գյուղական համայնքները դարձնել ավելի դիմակայուն բնական աղետների նկատմամբ, որոնք առաջանում են հիդրո-օթերեւութաբանական, կլիմայի փոփոխության եւ սեյսմիկ վտանգների պատճառով, ինչպես նաեւ նվազեցնել այն բացասական գործոնները, որոնք այս տիպի աղետները կարող են ազդեցություն ունենալ մարդկային կյանքերի եւ համայնքների տնտեսական զարգացման վրա։

Ծրագրի խնդիրները եւ առաջնահերթյությունները՝ Ծրագրի մոտեցումը համայնքահեն է, այսինքն, համայնքն իր ակտիվ մանսկանցությունը կունենա ծրագրի գործողությունների ծրագրավորման եւ իրականացման մեջ։

Ծրագիրը կգործի երեք մակարդակով․

  1. Ռիսկերի գնահատում՝ ի հայտ բերելու համայնքների հիմնական խոցելիությունը եւ սահմանել այն լուծումները, որոնք հարմարեցված են տվյալ համայնքի կարիքներին։
  2. Կոնկրետ գործողություններ ընտրված պիլոտային համայնքներում՝ աղետների պատրաստվածության վերաբերյալ, օգտագործելով մեթոդաբանությունը եւ տեղեկատվական նյութերը, որոնք մշակվել են այդ նպատակով։
  3. Ծրագրի արդյունքների բազմականացում՝ ակտիվ համագործակցելով քաղաքացիական պաշտպանության լիազոր մարմինների հետ։

Ծրագրի հիմքում կլինեն մի քանի առաջնահերթություններ․

  • Աջակցություն գյուղատնտեսությանը եւ տնտեսական կայուն զարգացմանը՝ կլիմայի փոփոխության համատեքստում․ ծրագիրը նպատակ ունի նվազեցնել բնական աղետների բացասական ազդեցությունը (ներառյալ ջրհեղեղներ, սողանքներ), որոնք երկու երկրներում էլ գյուղական համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման գործոնների վրա իրենց ազդեցությունն են ունենում։
  • Անցում դեպի դեմոկրատիա․ համայնքնահեն մոտեցումը ակնկալում է քաղաքացիների ներգրավում եւ մասնակցություն ծրագրային գործընթացներին համայնքում, որը հանդիսանում է հիմնական պայման դեմոկրատիայի ձեւավորման հարցում։
  • Կրթյություն․ աղետի պատրաստվածությունը առաջին հերթին հիմնված է տեղեկացված լինելու վրա, այդ իսկ պատճառով ծրագիրը իր մեջ ներառում է կրթական միջոցառումներ, որոնք կանցկացվեն գյուղական դպրոցներում։

Թիրախ համայնքներ՝ Առափի, Ոսկեհասկ եւ Ջաջուռ (Շիրակի մարզ)

Ծրագրի համագործակցող կազմակերպություն՝ Կարիտաս Ռումինիա

Ծրագրի բյուջե՝ 18,069 ԱՄՆ դոլար

Ծրագրի պատասխանատու՝ Արմեն Մարտիրոսյան

Համակարգող՝ Լիլիա Համբարձումյան