Գլխավոր Ծրագրեր Միգրացիա եւ ինտեգրում Վերադարձողներ Նիդերլանդներից


Վերադարձողներ Նիդերլանդներից

Ծրագրի սկիզբը` 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչ այսօր

Շահառուների թիվը՝ 2016 – 0

Թիրախ խումբ` ուղղորդված կամավոր վերադարձածներ Նիդերլանդներից

Վայրը՝ Հայաստան

Նպատակը` Նիդերլանդներից կամավոր վերադարձածներին օժանդակել Հայաստանում վերաինտեգրման հարցում:

Խնդիրները`

  1. Տրամադրել սոցիալական օժանդակություն
  2. Բժշկական հետազոտություններ, վիրահատություններ եւ դեղամիջոցներով այլն
  3. Տրամադրել փոքր բիզնես հիմնելու դրամաշնորհներ

Գործունեությունը`

Ծրագրի գործունեությունը ներառում է, բայց չի սահմանափակվում հետեւյալ քայլերով.

  • Կապեր հաստատել եւ հանդիպել Նիդերլանդներից Հայաստան վերադարձողների հետ
  • Գնահատել կարիքները եւ ըստ անհրաժեշտության տրամադրել սոցիալական խորհրդատվություն
  • Աջակցել վերադարձողներին լուծելու իրենց ժամանակավոր բնակության խնդիրները
  • Տրամադրել բժշկական, սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն
  • Տրամադրել մասնագիտական ուսուցումների եւ վերապատրաստումների հնարավորություններ
  • Աջակցել վերադարձողներին աշխատանքի որոնման հարցում
  • Աջակցել վերադարձողներին սեփական փոքր բիզնես հիմնելու հարցում

Ֆինանսավորող Գործընկերներ` Փախստականների Նիդերլանդական խորհուրդ

Բյուջե` 5 000 €

Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան