Գլխավոր Ծրագրեր Միգրացիա եւ ինտեգրում Միգրացիայի կանխարգելում


Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

Ծրագրի տեւողությունը` 01.01.2016- 31.12.2018թթ.

Շահառուների թիվը` 2016 թ.-ին 1601

Թիրախ խումբ` աշակերտներ, ուսուցիչներ, համայնքային բնակիչներ

Վայրը` Շիրակի, Լոռիի եւ Գեղարքունիկի մարզեր

Նպատակը` Բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը միգրացիայի եւ մարդկանց շահագործման վերաբերյալ

Խնդիրները`

  1. Գործընկեր 3 մարզային ՀԿ-ների միջոցով անցկացնել կանոնավոր միգրացիայի եւ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասընթացներ եւ իրազեկման արշավներ ՀՀ Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող ուսումնական հաստատություններում եւ համայնքներում:
  2. «Միգրացիա» թեման ներառել դպրոցական պլանի թեմաների շարքում:
  3. Թեմայի վերաբերյալ իրազեկվածության տարածման գործում համագործակցել պետական եւ հասարակական սեկտորում գործող շահագրգիռ կողմերի հետ:

Հիմնակակ գործողությունները՝

  • մշակել եւ տպագրել «միգրացիա» թեմայով ուսումնաօժանդակ ձեռնարկ ուսուցիչների համար
  • ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի դպրոցների թվով 48 ուսուցիչների (18 ուսուցիչ յուրաքանչյուր մարզից) շրջանում անցկացնել վերապատրաստման դասընթաց
  • 2017 թ.-ին` ՀՀ նոր կրթակարգի ընդունվելուց հետո, «միգրացիա» թեման ընդգրկել ՀՀ կրթական չափորոշիչների մեջ
  • փոխըմբռնման հուշագրեր են կնքել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ, որի արդյունքում՝
  • նախատեսել ՀՀ Միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ կազմակերպել վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով ֆորումի նիստերը
  • Զբաղվածության պետական գործակալության հետ համագործակցության շրջանակներում նախատեսել գործակալության շարժական ռեսուրս կենտրոնի հետ համատեղ թեմատիկ իրազեկման արշավներ անցկացնել թիրախ մարզերում

Շահառուները`
Ծրագրի շահառուներն են Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցների աշակերտները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաեւ համայնքային բնակիչները: 2016 թ.-ի ընթացքում Շիրակի մարզում գործընկեր «Լիության տուն» համայնքային կենտրոն ՀԿ-ի կողմից դասընթացներ են անցկացվել 21 համայնքներում եւ 15 ուսումնական հաստատություններում` այսպիսով ունենալով 491 շահառու: Լոռու մարզում գործընկեր «Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ դասընթացներ է անցկացրել 26 համայքներում եւ 8 ուսումնական հաստատություններում: Շահառուների թիվը կազմել է 484: Իսկ Գեղարքունիքի մարզում գործընկեր` «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն դասընթացներն անցկացրել է 8 համայնքում եւ 26 ուսումնական հաստատությունում: Դասընթացի շահառու են դարձել 626 հոգի: 2016 թ.-ի ընթացքում ընդհանուր թվով 1601 հոգի է մասնակցել թեմատիկ դասընթացներին: Բացի այդ, վերոնշյալ 3 մարզերից թվով 48 ուսուցիչ մասնակցել է «միգրացիա» թեմայով վերապատրաստման դասընթացին` հիմնվելով ուսուցիչների համար նախապես կազմված «միգրացիա» ուսումնաօժանդակ ձեռնարկի վրա:

Ծրագրի հաջողությունները`
Ծրագրի շրջանակներում մշակվել եւ տպագրվել է «միգրացիա» թեմայով ուսումնաօժանդակ ձեռնարկ ուսուցիչների համար: Ձեռնարկը ստացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության երաշխավորությունը: Ավելին` հիմնվելով ուսումնաօժանդակ ձեռնարկի վրա` ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի դպրոցների թվով 48 ուսուցիչների (18 ուսուցիչ յուրաքանչյուր մարզից) շրջանում անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Նաեւ նախատեսվում է, որ 2017 թ.-ին` ՀՀ նոր կրթակարգի ընդունվելուց հետո, «միգրացիա» թեման ընդգրկել ՀՀ կրթական չափորոշիչների մեջ, որից հետեւում է, որ բոլոր ուսուցիչները ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից կանցնեն վերապատրաստում այս ձեռնարկի նյութի հիման վրա եւ կներառեն թեման իրենց ուսումնական պլանում: Բացի այդ, փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ՀՀ Միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ կազմակերպել վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով ֆորումի նիստերը, իսկ Զբաղվածության պետական գործակալության հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է գործակալության շարժական ռեսուրս կենտրոնի հետ համատեղ թեմատիկ իրազեկման արշավներ անցկացնել թիրախ մարզերում:

Անդամակցությունը`
«Հայկական Կարիտաս»-ն անդամակցում է COATNET-ին (Քրիստոնեական կազմակերպությունն ընդդեմ կանանց վաճառքի) կազմակերպությանը, ինչպես նաեւ Եվրամիջերկրյածովյան հակաթրաֆիքինգի ցանցի անդամ է: Այն նաեւ անդամակցում է ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբին, ինչպես նաեւ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է:

Ֆինանսավորող Գործընկերները` Կարիտաս Ֆրանսիա,Կարիտաս ԻսպանիաԿաթողիկե օգնության ծառայություն

Բյուջե` 
2016 թ. - 59 369 €
2017 թ. - 54 774 €
2018 թ. - 65 122 €

Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան

ՀամակարգողԳոհար Երանյան