Գլխավոր Ծրագրեր Միգրացիա եւ ինտեգրում Եվրամիջերկրյածովյան հակաթրաֆիքինգային ցանց


Եվրամիջերկրյածովյան շրջանի Կարիտասների`թրաֆիքինգի դեմ պայքարի համագործակցության ամրապնդում

Ծրագրի տեւողությունը` 01.01.2017- 31.12.2019թ.թ.

Ցանցի անդամ երկրներ` Հայկական Կարիտաս, Կարիտաս Ֆրանսիա, Կարիտաս Ալբանիա, Կարիտաս Բուլղարիա, Կարիտաս Սլովակիա, Կարիտաս Կոսովո, Կարիտաս Բոսնիա եւ Հերցեգովինա, Կարիտաս Լիբանանի միգրանտների կենտրոն, Կարիտաս Ուկրաինա:

Վայրը` Հայաստան, Ֆրանսիա, Ալբանիա, Բուլղարիա, Սլովենիա, Կոսովո, Բոսնիա եւ Հերցեգովինա, Լիբանան, Ուկրաինա:

Նպատակը՝
Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում Եվրամիջերկրյածովյան շրջանի Կարիտասների` համագործակցության ամրապնդում:

Խնդիրները՝

  1. Ցանցի անդամ երկրների կարողությունների հզորացում մասնագիտական դասընթացների եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով:
  2. Միասնական գործիքակազմի միջոցով միջազգային եւ ազգային մակարդակներում շահերի պաշտպանություն:
  3. Միասնական արշավների միջոցով թրաֆիքինգի նոր ձեւերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում:

Գործողությունները`

  • Նախատեսվում է բոլոր անդամ երկրների մասնակցությամբ դասընթացներ անցկացնել թրաֆիքինգի նոր տեսակների, երեխաների պաշտպանության, հաղորդակցության եւ շահերի պաշտպանության վերաբերյալ:
  • Երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ միասնական հետազոտության պատրաստում, տարածում, ինչպես նաեւ թեմատիկ միջազգային գիտաժողովի անցկացում:
  • Թրաֆիքինգի նոր ձեւերի վերաբերյալ միասնական տեսանյութի պատրաստում:

Գործընկերներ` Կարիտաս Ֆրանսիա

Բյուջե` 2900 €

Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան

Համակարգող` Գոհար Երանյան