Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Արտթերապիա

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Անվտանգ վարքագիծ եւ սոցիալ-հոգեբանական վերականգնում արվեստաթերապիայի միջոցով

Ծրագրի տեւողությունը` 01.01.2010 - 30.11.2017թ.թ.

Շահառուների թիվը` 25

Վայրը` Վանաձոր, Լոռու մարզ

Նպատակը`

Նպաստել հաշմանդամություն ունեցող եւ տարբեր դժվար իրավիճակներում հայտնված Երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնմանը` համայնքային կենտրոնում համապատասխան ծառայությունների տրամադրման եւ պայմանների բարելավման միջոցով:

Գործողությունները`

Ծրագրում ներգրավված են մոտ 20 երեխաներ եւ նրանց ընտանիքների անդամները: Անցկացվում են տարբեր թերապիաներ, ինչպիսիք են հեքիաթի թերապիա, արվեստի եւ նկարչության թերապիա, եւ միջոցառումներ, որոնք նպաստում են հիշողության ուժեղացմանը: Ծրագրի շահառուներն են մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված, գերակտիվ, ագրեսիվ, վախեր կամ բարդույթներ ունեցող երեխաները:

Գործընկերներ Երեք թագավորների շարժում

Բյուջե` 63 240 €

Ծրագրի ղեկավար` Արեւիկ Թումասյան