Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Փոքրիկ Իշխան

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

«Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոններ երեխաների համար

Գյումրի եւ Տաշիր
Վանաձոր եւ Գավառ
Արտաշատ

Գյումրու և Տաշիրի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոններ երեխաների համար

Ծրագրի տեւողությունը` 01.01.2016 - 31.12.2018թ.թ.

Շահառուների թիվը` 120 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը`Գյումրի/Շիրակի մարզ/ եւ Տաշիր / Լոռու մարզ/

Նպատակը`

Նպաստել դժվարին իրավիճակներում ապրող երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության բարեփոխումներին:

Նկարագրություն`

Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:

Ծրագրի առաջնային թիրախ խումբը 12-18 տարեկան 120 երեխաներն ու երիտասարդներն են՝ 85-ը Գյումրիում, 35-ը Տաշիրում, ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ եւ կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութից:

Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի եւ Տաշիր քաղաքները եւ տվյալ համայնքներում գործող 12 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 3-ը Տաշիրում:

Գործընկերներ`Գերմանիայի Տնտեսական Համագործակցության ու Զարգացման նախարարություն, Կարիտաս Գերմանիա

Բյուջե` 549 430 € /երեք տարվա համար/

Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան

Գյումրիի համակարգող`Աննա Մարտիրոսյան
Տաշիրի համակարգող`Ժաննա Իսրայելյան

 

Երեխաների/ երիտասարդենրի եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությունը Վանաձորում եւ Գավառում

Ծրագրի տեւողությունը` 11.01.2014 - 28.02.2017թ.թ.

Շահառուների թիվը` 115

Վայրը` ք․Վանաձոր /Լոռու մարզ/, ք․Գավառ /Գեղարքունիքի մարզ/

Նպատակը`

Նպաստել դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը Վանաձորում եւ Գավառում։

Նկարագրություն`

Ծրագրի առաջնային թիրախ խումբը 12-18 տարեկան 115 երեխաներն ու երիտասարդներն են՝ 75-ը Վանաձորում, 40-ը Գավառում, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ եւ կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութից:

  1. Սոցիալ-հոգեբանական համալիր աջակցություն 10-15 տարեկան 115 երիտասարդներին և նրանց ընտանիքի անդամներին
  2. Երեխաների կյանքի հմտությունների զարգացում եւ ծնողների/ընտանիքի անդամների մասնագիտական ուսուցում
  3. Սնուցում, դպրոցական եւ հիգիենիկ պարագաների, հագուստի տրամադրում
  4. Երեխաների եւ ծնողների ակտիվ մասնակցություն համայնքի սոցիալ-մշակութային կյանք o Մենթորինգ o Առաջնորդության զարգացում
  5. Աշխատանք համայնքի եւ դպրոցների հետ

Գործընկերներ`Կարիտաս ԱվստրիաԿարիտաս Գերմանիա,  ՌենովաբիսԵրեք թագավորների շարժում

Բյուջե` 524  110 €

Ծրագրի ղեկավար`Արևիկ Թումասյան

Վանաձորի համակարգող` Նարինե Ղազարյան

Գավառի համակարգող`Սոնա Խաչիկյան

 

«Փոքրիկ Իշխան կենտրոն ք. Արտաշատ 2016-2018թթ․»

Ծրագրի տեւողությունը` 01.10.2016 - 01.10.2018թ.թ.

Շահառուների թիվը` 40 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը` ք․Արտաշատ /Արարատի մարզ/

Նպատակը`

Նպաստել եւ ապահովել սոցիալական պաշտպանություն Արտաշատ քաղաքում դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին, երիտասարդներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

Նկարագրություն`

Երեխաներին եւ երիտասարդներին, ինպես նաեւ ընտանիքի անդամներին սոցիալական, հոգեբանական ծառայությունների մատուցում; Կյանքի հմտություններ եւ առողջ ապրելակերպի դասընթացներ, սոցիալապես ինտեգրում: Ծրագրի շրջանակներում կրթական և կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացների կազմակերպում, հետագա մասնագիտական ուղղորդում մասնագիտական դասընթացների միջոցով: Ծրագրային նպատակների շարքում են աշխատանքը համայնքների և դպրոցների հետ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման և նրանց արդյունավետ ինտեգրման:

Թիրախային խմբեր՝ Անապահով երեխաներ եւ երիտասարդներ, ծնողազուրկ երեխաներ, ռիսկային խմբում հայտնված երեխաներ, գործազուրկ ընտանիքի անդամներ, ցածր ծնողավարման հմտություններ ունեցող ընտանիքներ:

Գործընկերներ` Իտալիայի Եպիսկոպոսների Խորհուրդ

Բյուջե` 106 243 € /երկու տարվա համար/

Ծրագրի ղեկավար` Գայանե Վարդանյան

Համակարգող` Պետիկ Գյուլնազարյան