Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Աջակցություն առողջությանը նախակրթարաններում


Նախադպրոցական կրթության եւ առողջության աջակցություն մանկապարտեզներում

Ծրագրի տեւողությունը`  01.04.2004 - 30.10.2019թ.թ.

Շահառուների թիվը` 270

Վայրը` ք. Գյումրի, Մեծ Սեպասար եւ Ղազանչի գյուղեր

Նպատակը` Նպաստել Գյումրու 2 մանկապարտեզների (Գյումրու  թ․5 «Ժպիտ» եւ թ․11 «Լիանա» մանկապարտեզներ) եւ Սեպասարի ու Ղազանչիի երեխաների նախադպրոցական կրթությանը:

Նկարագրությունը`

Ծրագիրն իրականացվում է Գյումրիի երկու, ինչպես նաեւ Սեպասար եւ Ղազանչի գյուղերի գործող մանկապարտեզներում՝ պաշտպանելով 270 երեխայի որակյալ սնունդ ստանալու իրավունքը եւ կազմակերպելով հետեւյալ միջոցառումները.

  • Սննդի պատրաստման եւ պահեստավորման մշտադիտարկում
  • Խոհանոցների եւ սննդի պահեստների բարելավման նպատակով անհրաժեշտ կահույքի եւ խոհանոցային պարագաների տրամադրում
  • Երեխաների խնամք. առողջ սննդի ապահովում

Ծրագիրն անդրադառնում է երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված խնդիրներին՝ տրամադրելով առողջ սնունդ: Քանի որ ծրագրի նպատակներից մեկն ուղղված է նաեւ սննդի պատրաստման եւ պահեստավորման բարելավմանը, խոհանոցային պայմանների եւ պահեստավորման մշտադիդարկումն իրականացնելուց հետո տրամադրվում են անհրաժեշտ կահույք եւ խոհանոցային պարագաներ: Ծրագրի մշտադիտարկումն իրականացնող անձը այցելում է Գյումրիի մանկապարտեզներ շաբաթը երկու անգամ, իսկ գյուղերի մանկապարտեզներ ՝ տաս օրը մեկ անգամ: Երեխաների խնամքը ներառում է սննդի տրամադրում, որն իրկանացվում է ‹‹Հայկական Կարիտաս›› ԲՀԿ-ի կողմից: Մշտադիտարկողը մասնակցում է ճաշացանկի պատրաստման գործընթացին՝ համագործակցելով խոհարարների եւ տնօրենների հետ

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա(Տիրոլ)

Բյուջե`  75 242  €

Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան