Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր


Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր ներառման գործընթացին ընդառաջ

Ծրագրի տեւողությունը` 01.02.2017-31.01.2019թ.թ.

Վայրը` Շիրակի մարզ

Ընդհանուր նպատակը՝
Ծրագրի նպատակն է աջակցել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրում ընդգրկված դպրոցներին՝ անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման համար ստեղծելու նպատակով:

Դրա համար, հիմնվելով Ներառման Ինդեքս ուղեցույցի վրա, կբացահայտվեն դպրոցի կարիքները եւ կկազմվեն դպրոցի զարգացման պլաններ, որը կօգնի դպրոցներին հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության համար առանց արգելքի ներառական միջավայր ստեղծելու գործում:

Ծրագրի վերջին գնահատումը՝ կատարված Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի կողմից, բացահայտեց ներառական կրթության հիմնական արգելքներն ու խնդիրները, որոնք կարող են խմբավորվել ըստ հետեւյալի`

  1. Ոչ հասանելի դպրոցական միջավայր
  2. Տեղափոխման բացակայություն
  3. Տեխնիկական աջակցության բացակայություն
  4. Դասավանդման նյութերի եւ հասանելի կրթական նյութերի բացակայություն
  5. Հատուկ կրթական կարիքներով երեխաների համապատասխան դասացուցակի բացակայություն
  6. Դպրոցներում հատուկ թերապիայի բացակայություն
  7. Ուսուցիչների գիտելիքների եւ հմտությունների բացակայություն, թե ինչպես դասավանդել եւ կազմակերպել դասերը տարբեր երեխաների համար
  8. Բացասական վերաբերմունք հասարակության եւ ծնողների կողմից

Այս բոլոր գործոնները հանդիսանում են խոչընդոտ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հասարակական դպրոցներում կազմակերպելու համար: Այս ծրագիրը լրացնելու է Եվրոպական հանձնաժողովի ծրագրին եւ կաջակցի դպրոցներին վերը նշված խնդիրները հաղթահարելու գործում: Դպրոցները կբացահայտեն իրենց կարիքները «Ներառման ինդեքս» գործիքի միջոցով: Դպրոցների կարիքների ի հայտ բերելը կհանգեցնի ներառական դպրոցի մանրամասն զարգացման պլանի նախապատրաստմանը, որը կմշակվի եւ կիրականացվի ամբողջ դպրոցական համայնքի համագործակցությամբ: Դպրոցները կներկայացնեն փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնց օգնությամբ կստեղծվեն արգելքներից ազատ ներառական միջավայր դպրոցներում՝ հատուկ կարիքներով երեխաների կրթությունը ավելի լավ կազմակերպելու համար: Այս ծրագրերի միջոցով դպրոցները կարող են առաջարկել ուսուցիչների եւ բազմամասնագիտական թիմի անդամների /հոգեբան, սոց.աշխատող, հատուկ մանկավարժ, թերապեւտ եւ այլն/ դասընթացների կազմակերպում, անհրաժեշտ պարագաների ապահովում, դիդակտիկ նյութեր, գրականություն, թեքահարթակների կառուցում, կահույքի եւ սարքավորումների գնում եւ այլն: Ինդեքսը կարող է նաեւ ուղղված լինի դպրոցական աշխատանքի մի որոշակի ասպեկտի վրա կամ նույնիսկ մի ուսուցչի աշխատանքի վրա:

Ֆինանսավորող Գործընկեր՝ Կարիտաս Գերմանիա

Բյուջե՝  74 375 €

Ծրագրի ղեկավար` Լիլիա Համբարձումյան