Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Տարեցներ Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ


Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Ծրագրի տեւողությունը` 01.01.2017-31.12.2018թ.թ.

Շահառուների թիվը` 110

Վայրը`Գյումրի, Շիրակի մարզ

Վայրը` Տաշիր, Լոռու մարզ

Նպատակը`

Նպաստել Գյումրիում բնակվող 50 ծերերի հասարակական ինտեգրմանը` տրամադրելով մի շարք օժանդակ ծառայություններ, ինչպես նաև իրավական և սոցիալական խորհրդատվություն:

Նկարագրություն`

Ծրագիրն ունի տարբեր ուղղություններ` ինչպես հումանիտար, այնպես և նյութական օժանդակության տեսքով: Դրանց մեջ մտնում են սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստեղենի, անկողնային պարագաների տրամադրում, հանգստի կազմակերպում: Շահառուները օրական մեկ անգամ ստանում են ճաշ:

Նրանք գրանցված են Հայկական Կարիտասի Առողջության Առաջնային Պահպանման կլինիկայում` ստանալով բժշկական օգնություն և դեղորայք` համաձայն բժշկի դեղատոմսի: Բժիժկներն ու ընտանեկան բուժքույրերը հաճախակի դասախոսություններ են կարդում Անձնական Հիգիենա, թմատիկ Հիվանդություններ և այլ թեմաներով:

Հանգստի կազմակերպումն ընդգրկում է սեղանի տարբեր խաղեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսային հետաքրքիր հաղորդումներ, համերգներ պրոֆեսիոնալ կատարողների, դպրոցականների ու մանկապարտեզների սաների մասնակցությամբ:

 

Գործընկերները` Կարիտաս Ավստրիա, Միացյալ Նահանգների Եպիսկոպոսների ԽորհուրդՄեդիքոր Հիմնադրամ, Իտալական Եպիսկոպոսների Խորհուրդ

Բյուջե` 216 324

Ծրագրի ղեկավար Գյումրիում`  Ֆլորա Սարգսյան

Ծրագրի ղեկավար Տաշիրում` Արմեն Մարտիրոսյան

Համակարգող Գյումրիում` Գուրգեն Բաղդասարյան

Համակարգող Տաշիրում` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար