Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Տարեցներ Սնունդ Գյումրիում բնակվող շահառուներին

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար

Ծրագրի տեւողությունը` 01.02.2016 - 28.02.2018թ.թ.

թ.թ.

Շահառուների թիվը` 200

Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի

Նկարագրություն` Հայաստանում ապրող միայնակ ծերերը (հատկապես հաշմանդամները եւ միայնակները) իրենց կյանքի ընթացքում հանդիպում են զգալի սոցիալական, տնտեսական եւ բժշկական դժվարությունների: Նրանք չեն օգտվում սոցիալական ծառայություններից եւ չկան հաստատություններ, որոնք կարող են ծավալել կոնկրետ գործունեություն ծերերի օրը հետաքրքիր եւ արդյունավետ կերպով կազմակերպելու համար: Սակայն նրանց համար առաջնային խնդիր է սննդի ապահովումը: Ամսական հիմունքներով որոշակի սննդի տրամադրումը 200 շահառուների հնարավորություն է տալիս ստանալ նվազագույն չոր սնունդ: Ծրագիրը կնպաստի համապատասխան շահառուների արժանապատվության եւ կենսունակության բարձրացմանը, պարենային եւ առողջական պայմանների բարելավմանը:

Ծրագրի նպատակը`Նպաստել ՀՀ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 200 ծերերի սննդի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ խթանել նրանց կենսապայմանների եւ բարեկեցության բարելավմանը:

Հիմնական խնդիրը` Բարելավել Գյումրիում ապրող 200 տարեցների կենսապայմանները` տրամադրելով նրանց չոր սնունդ:

Գործընկերներ` «ՋԵՅ ԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԷՍ.ԷՅ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Բյուջե` 18 679 €

Ծրագրի ղեկավար՝ Դիանա Բոյաջյան