Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Տարեցներ Տնային խնամք

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Տնային խնամք միայնակ տարեցներին համընդհանուր ծրագիր

Ծրագրի տեւողությունը` 01.01.2017թ. — 31.12.2018թ.

Շահառուների թիվը` 360

Վայրը`ք.Գյումրի, ք.Վանաձոր, ք.Գավառ, ք.Արտաշատ

Ծրագրի նպատակն է.
Նպաստել միայնակ տարեցների կենսակերպի որակի բարձրացմանը Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Արտաշատ քաղաքներում` տրամադրելով տնային խնամք եւ բուժօգնություն:

Գործունեությունը`
Կարիքավոր տարեցների հիմնախնդիրները մշտապես եղել են «Հայկական Կարիտաս»-ի գործունեության կիզակետում: 2002-2009թթ. ծրագիրը զարգացրել է իր գործունեությունը` 50 հոգուց շահառուների թիվը հասցնելով 360-ի, Գյումրիից բացի ներառելով Վանաձոր եւ Գավառ քաղաքները, իսկ 2016թ․ հոկտեմբերից նաեւ Արտաշատ քաղաքը, ծառայությունների ցանկը միայն սնունդ տրամադրելուց վերածելով բազմապրոֆիլ աջակցության: «Հայկական Կարիտաս»-ի շահառուներն այս ծրագրում 65-ն անց տարեցներն են, ովքեր ապրում են միայնակ, չունեն մոտ բնակվող հարազատներ եւ տնային պայմաններում խնամքի խիստ կարիք ունեն: Նրանք կարիքավորության բարձր աստիճան ունեն` ապրում են կենցաղային վատ պայմաններում, բացի կենսաթոշակից եկամուտի այլ աղբյուր չունեն:
Կարիքավոր 360 տարեցները ստանում են մշտական խնամք, եւ միաժամանակ նրանց տրամադրվում է բժշկական ծառայություններ ու տեղեկատվություն, խնամքի ու առողջապահական պրոֆիլակտիկայի մասին խորհրդատվություն: Կամավորների միջոցով նաեւ տրամադրվում է սոցիալական աջակցություն շահառուներին: Ծրագրի շրջանակներում նրանք ապահովվում են անհրաժեշտ աջակցող եւ վերականգնող պարագաներով` ձեռնափայտերով, քայլակներով, պարանոցի ձգափոկերով, շրջանաձեւ բարձերով, տեղափոխվող նստակոնքերով, հակապարկելահարուքային պարագաներով:
Քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար տարեց շահառուներին տրամադրվում է աջակցություն փաստաթղթերի հավաքման հարցում /թոշակ, սոցիալական նպաստներ, նոր բնակարան ստանալու դիմում, վերանորոգման դիմում, էլեկտրոէներգիայի եւ գազի մատակարարաման միացում, օժանդակություն իրավաբանական խնդիրների լուծման համար/:
Ոլորտի կարեւոր դերակատարներից կազմված աշխատանքային խումբը մշտական հանդիպումներ է ունենում առողջապահական եւ սոցիալական պետական կառույցների հետ տեղական, մարզային ու հանրապետական մակարդակի վրա` գործընկերների թիվը մեծացնելու համար: Իրավունքների եւ շահերի պաշտպանության գործողություններ են իրականացվում` նպաստելով սոցիալական, առողջապահական եւ կենսական պայմանների բարելավվմանը: Հանրայնացման միջոցառումներ, հանդիպումներ, կլոր սեղան- քննարկումներ, համաժողովներ են իրականացվում տնային խնամքով եւ տարեցների հիմնախնդիրներով զբաղվող այլ կառույցների եւ տեղական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Նորացված ծրագիրը իր մեջ ներառել է նաեւ տարեցների ժամանցի կազմակերպման որոշակի միջոցառումներ, որոնք կնպաստեն արտաքին աշխարհի հետ շփման մեծացմանը:

Գործընկերներ`Կարիտաս Գերմանաիա, Կարիտաս Իսպանիա, Իտալիայի Եպիսկոպոսների Խորհուրդ

Բյուջե` 507 408 €

Տարեցների ուղղության ղեկավար`Ֆլորա Սարգսյան

Համակարգող Վանաձորում `Հասմիկ Հովսեփյան

Ծրագրի ղեկավարը Գավառում `Անդրանիկ Եղիազարյան

Ծրագրի ղեկավարը Արտաշատում Գայանե Վարդանյան