Գլխավոր Կամավորներ Մեր պատմությունները Ամսվա կամավոր 2017թ.՝ հուլիս ամսվա կամավոր


Հուլիս ամսվա կամավոր 2017թ.

1Սույն թվականի Հուլիս ամսվա կամավոր է ճանաչվել Սեդա Պոպովան։

Սեդան 2011-2013թթ-ին եղել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր:

2013թ.-ից մինչ օրս հանդիսանում է Գյումրու «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի կամավոր:

Կամավորության սկզբնական շրջանում ակտիվորեն մասնակցել է միջոցառումների կազմակերպմանը, երեխաների հետ համատեղ իրականացրել է տարբեր համայնքային աշխատանքներ, օգնել կենտրոնի աշխատակիցներին ադմինիստրատիվ աշխատանքներում:

Ներկայումս խոհարարության խմբավարի հետ համատեղ վարում է խմբակը՝ երեխաներին տալով մասնագիտական մի շարք գիտելիքներ ու հմտություններ, օգնում է խոհանոցային աշխատանքներում և իրականցնում հետաքրքիր միջոցառումներ խմբակի շրջանակներում:

«Կամավորության սկզբում պարփակված էի. երեխաների հետ աշխատելու շնորհիվ ավելի շփվող մարդ դարձա: Այս ընթացքում, մասնակցելով բազմաթիվ սեմինարների, հարստացրի գիտելիքներիս պաշարը: Սկզբում գաղափար անգամ չունեի, թե ինչ է կամավորությունը, կամավոր լինելը, դժվարանում էի շփվել երեխաների հետ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ ստացվեց: Հիմա կարող եմ ասել, որ կամավորությունն անշահախնդիր կերպով, քո հնարավորությունների սահմանում դիմացինին օգնելն է: Եթե Աստված քեզ տվել է հնարավորություն քայլելու, տեսնելու, խոսելու, աշխատելու, ապա կարող ես այդ ամենը օգտագործելով օգտակար լինել ուրիշներին, եւ անել դա սիրով ու սրտացավությամբ»,-ասում է Սեդան:

234