Գլխավոր Կամավորներ Մեր պատմությունները Ամսվա կամավոր 2017թ.՝ Մայիս ամսվա կամավոր


2017թ. Մայիս ամսվա կամավոր

asya1Սույն թվականի մայիս ամսվա կամավոր է ճանաչվել Ասյա Բոխյանը։

Ասյան 2010թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտասի»-ի «Տնային խնամք» համընդհանուր ծրագրի Գավառի ենթագրասենյակի կամավոր:

«Լինելով հասարակության մի մասնիկ՝ միշտ ցանկացել եմ օգտակար լինել նրանց, ովքեր ունեն օժանդակության կարիք: Եվ այդ ցանկությունից ելնելով շուրջ 8 տարի է ներգրավվել եմ «Տնային խնամք» ծրագրի Գավառի ենթագրասենյակի կամավորական աշխատանքներում:

Կամավոր լինելով հասկացել եմ, որ կան շատ տարեցներ, որոնք ունեն մեր`երիտասարդներիս աջակցության կարիքը: Մտնելով յուրաքանչյուր տարեցի օջախ, տեսնելով նրանց ժպիտը, միաժամանակ թախծոտ աչքերը, ապրում եմ նրանց հոգսերով եւ փորձում որքան հնարավոր է թեթևացնել նրանց հոգսերը: Նրանց հետ յուրաքանչյուր օրս լցվում է մի աննկարագրելի ուրախությամբ ու թեթևությամբ: Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, մասնակցում եմ շահառուների սննդի բաշխման գործընթացին:

Ի վերջո, չպետք է մոռանանք, որ մի օր մենք էլ ենք ծերանալու», - ասում է Ասյան:

  

asya2asya3asya4