Գլխավոր Կամավորներ Մեր պատմությունները Ամսվա կամավոր 2017թ.՝ հոկտեմբեր ամսվա կամավոր


2017թ.՝ հոկտեմբեր ամսվա կամավոր

1 Սույն թվականի հոկտեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Մոնիկա Խորոտյանը։

Մոնիկան 2014թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի գլխամասային գրասենյակի կամավոր:

Նա հիմնականում ներգրավված է ադմինիստրատիվ աշխատանքներում, կատարում է գրավոր և բանավոր թարգմանություններ տարբեր ծրագրերի շրջանակներում:

«Կամավորության սկզբում ես այնքան էլ ինքնավստահ չէի եվ որոշ դեպքերում ինձ անհարմար էի զգում, հարտկապես երբ ընդունարանում փոխարինում էի ադմինիստրատիվ օգնականին: Ժամանակի ընթացքում ես կարողացա անցյալում թողնել դժվարությունները՝ դառնալով ավելի վստահ, ձեռք բերելով նոր գիտելիքներ:

Ես կամավորություն եմ անում, որովհետեվ այն ինձ շարունակաբար նոր բաներ է սովորեցնում մարդկանց, փոխհամագործակցության մասին, եվ ինչու ոչ, նաեվ ինքս իմ մասին։

Ես գնահատում եմ այն բոլոր հնարավորությունները, որ Կարիտասը ընձեռում է իր կամավորներին։ Մի բան է ունենալ տեսական գիտելիքներ, մեկ այլ բան է ունենալ փորձ։ Ես հնարավորություն եմ ունեցել հարստացնել իմ մասնագիտական գիտելիքները։ Հիմա ես ինձ վստահ եմ զգում և գիտեմ, որ պատրաստ եմ օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Եվ պատրաստ եմ դա անել սիրով ու սրտացավությամբ», - ասում է Մոնիկան։

34