Գլխավոր Կամավորներ Մեր պատմությունները Ամսվա կամավոր 2017թ.՝ սեպտեմբեր ամսվա կամավոր


2017թ.՝ սեպտեմբեր ամսվա կամավոր

asya1Սույն թվականի սեպտեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Հերմինե Բադոյանը։

Հերմինեն 2014թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի «Տնային խնամք» համընդհանուր ծրագրի կամավոր:
Հերմինեն ունի երկու դուստր: Չնայած բազմազբաղ առօրյային՝ նա սիրով ժամանակ է հատկացնում նաեւ կամավորությանը: Նա ծրագրի շրջանակներում տնայցեր է կատարում, մեծ նվիրվածությամբ հոգում տարեցների առաջնային կարիքները:

«Կամավորությունը կարիքի մեջ գտնվողին օգնելու ցանկություն է: Ինձ համար մեծ երջանկություն է, երբ շահառուն, իմանալով իմ այցի օրերը, սպասում է ինձ: Սիրում եմ զրուցել նրանց հետ, խորհուրդներ հարցնել: Քանի որ մայրիկս շուտ հեռացավ կյանքից, ես չհասցրեցի ծերության խնմաք տալ նրան: Ուստի իմ ողջ հոգատարությունն անվերապահորեն նվիրում եմ մեր տարեց շահառուներին»,- ասում է Հերմինեն:

  

asya2asya3asya4