Պարոն Միշել Դավուդյանը «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Խորհրդի անդամ է:

Ծնվելով 1955թ-ին Ֆրանսիայում՝ Փարիզ քաղաքում, պրն. Դավուդյանը ավելի քան 30 տարի օժանդակել է «Ֆրանսիայում հայերի Սուրբ խաչի եպիսկոպոսության» եպիսկոպոս Գաբրոնյանին՝ որպես Խորհրդի անդամ եւ եպիսկոպոսության գանձապետ, մինչեւ 2012 թվականը, երբ որոշում է նվիրաբերել իր ժամանակի մեծ մասը Հայաստանին:

2000-2012թթ. ղեկավարել է «Լարոշֆուկո» Լազալյան կաթողիկէ դպրոցի խորհուրդը:

2014թ-ի դեկտեմբերի 7-ին Վարչական Խորհրդի նիստի ժամանակ պրն. Դավուդյանը, տիկ. Զ. Նաջարյանը, պրն. Վ. Եղիայանը եւ պրն. Ժ.Հաբիբյանը նշանակվեցին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի խորհրդի անդամներ: Միշելը ավելի քան 30 տարի աշխատել է ՏՏ ոլորտում եւ 1985 թվականին հիմնադրեց Groupe Infodis ընկերությունը: 2007թ-ին Հայաստանում նա հիմնեց իր ՏՏ ընկերությունը՝ «Ապագա տեխնոլոգիաներ», որը ներգրավված է ՏՏ անվտանգության եւ ծրագրավորման մեջ:

Նա Ժնեւի «Հայկական Ալիանս հիմնադրամի» անդամ է, «Ռադիո Մարիամ»-ի եւ Գյումրու «Նարեկ» բարեգործական հիմնադրամի նախագահ:

1979 թվականին Փարիզի Հայկական կաթողիկէ եկեղեցում Միշելը ամուսնացել է Քրիստինի հետ եւ ունի 4 երեխա: